Մայիսի 27-ին կայացավ «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Թեմաները բազմազան էին՝ վաֆլիների ու հալվայի արտադրության տեխնոլոգիաներ, կաթի վերամշակման անթափոն արտադրություն, պանրի արտադրության տեխնոլոգիական հաշվարկներ․․․ Թեպետ առանձին դեպքերում հաղորդակցության հմտությունների պակասը զգացվեց, սակայն ընդհանուր առմամբ, ավարտական աշխատանքները եւ դրանց ներկայացումը բավարարեցին հանձնաժողովի ակնկալիքները։ Համենայնդեպս, ակնհայտ էին թե դիպլոմային աշխատանքների ղեկավարների արդյունավետ [...] Read More
Երեկ՝ մայիսի 28-ին, վախճանվել է ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի նախկին վարիչ Լեւոն Արամայիսի Մարգարյանը։ Մեզանից հեռացել է Ագրարային համալսարանի եւս մեկ երախտավոր՝ իր ուսանողների, գործընկերների, իր սիրելի ընտանիքի սրտում թողնելով գիտնականի, մանկավարժի, ղեկավարի, ընկերոջ, հոր եւ պապիկի իր բարի անունը։ Լեւոն Մարգարյանը վառ անհատականություն էր, որ գեղեցիկ, մարգարյանական հետք [...] Read More
Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 5-9-ը իրականացրել եմ ակադեմիական այց Հունաստանի Մակեդոնիայի համալսարան։ Այցի ընթացքում հանդես եմ եկել դասախոսություններով, մասնակցել փորձի փոխանակման նախաձեռնությունների եւ ձեւավորել նոր գործակցային հարաբերություններ։ Տնտեսագիտության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Թեոդորոս Պանագիոտիդիսի հրավերով իրականացրել եմ ընդհանուր 8 ժամ տեւողությամբ դասախոսություններ՝ համալսարանում դասավանդվող երկու ակադեմիական առարկաների շրջանակներում։ [...] Read More
Երեկ՝ մայիսի 27-ին, ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի առաջին հարկի ճեմասրահում եւ համալսարանի հարակից պուրակում կայացավ Ագրարային համալսարանի 95-ամյա հոբելյանը նշանավորող եւս մեկ կարեւոր միջոցառում՝ աշխատանքի տոնավաճառ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը իրականություն դարձավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության [...] Read More
Առաջին բուժօգնության թեմայով ոչ ֆորմալ դասախոսությունների շարքը քոլեջում շարունակվում է։ Սա մի նախաձեռնություն է, որի կարեւորությունն անժխտելի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը։ Բացի այդ, բնական եւ տեխնածին աղետների վտանգը եւս մշտապես առկա է։ Այս հանգամանքները պարտադրում են ուսանողությանը եւ դասախոսական կազմին առավել խորությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային։ Ցավոք, վերջին պատերազմը ցույց տվեց, [...] Read More
Վերջին զանգ: Վճռորոշ պահ, որ հուզում է բոլորիս՝ ծնող, թե երեխա կամ պարզապես ակամա վկան այդ ակնթարթի: Մայիսի 23-ի առավոտյան հազարավոր ծնողներ զարմանքով նկատեցին, որ իրենց «փոքրիկն» արդեն դեռահաս էլ չէ, այլ երիտասարդ, որ պատրաստվում է բոլորովին նոր կյանքի մարտահրավերներին: Դիմագիծն էլ է կարծես փոխվել, աչքերի փայլն էլ, գիտելիքների պաշարից եկող ինքնավստահությունն էլ: Եւ գալիքին [...] Read More
Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում եւ հարակից պուրակում կմեկնարկի ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը ընձեռում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ ՀԱԱՀ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համալրման կարգը, ներառյալ անհրաժեշտ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի եւ դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ կրթության համարժեքության մասին), 2․ Անձը հաստատող փաստաթղթի պատճեն, 3․ Ինքնակենսագրություն եւ [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ։ Մեկնարկում է դասընթացների 2-րդ փուլը։ Միացե՛ք «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» անվճար ինտերակտիվ դասընթացին։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756։ Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to Business) վաճառքներ» դասընթացի շրջանակում ձեռք կբերեք՝ շուկայի վերլուծելության, սպառողների կարիքների բացահայտման և գնահատման, գործարար [...] Read More