Category: Բոլոր նորությունները

ՀԱԱՀ ռեկտորի անունից կեղծ էջ են բացել WhatsApp-ում

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի անունից WhatsApp-ում կեղծ էջ են բացել։ Մեր գործընկերներին խնդրում ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր հաղորդագրություններին, առավելեւս՝ զերծ մնալ որեւիցե տեղեկություն, տվյալներ տրամադրելուց։ Read More

PROM-3. համագործակցության նոր ձեւաչափ 600-ամյա Յագելոնյան համալսարանի հետ

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը ոչ միայն փորձում է ամրապնդել համագործակցության արդեն եղած հնարավորությունները, այլեւ գտնել դրա նոր ձեւաչափեր, որոնք կնպաստեն ՀԱԱՀ աշխատակիցների եւ սովորողների միջազգային շարժունությանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու միջազգային ճանաչման բարձրացմանը։ Վառ օրինակներից է PROM-3 ծրագիրը, որն իրականացվում է Յագելոնյան համալսարանը (Լեհաստան): Այն կարճաժամկետ փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորում է Լեհաստանի Ակադեմիական փոխանակման [...] Read More

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ պարոն Զաքոյան Անձամբ իմ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ողջ անձնակազմի և ուսանողների անունից շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հիմնադրման 95–ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ անխափան և բեղմնավոր աշխատանք ոլորտի բանիմաց և արհեստավարժ մասնագտների կրթման և պատրաստման գործում։ Ջերմ  շնորհավորանքներս փոխանցեք Ձեր բուհի բոլոր աշխատակիցներին, որոնց ջանքերի և նվիրական աշխատանքի [...] Read More

ԲՈԿՈՒ համալսարանի ռեկտոր Էվա Շուլեւ-Ստայնդլի շնորհավորական ուղերձը ՀԱԱՀ-ի 95-ամյակի կապակցությամբ

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ։ Որպես ԲՈԿՈՒ համալսարանի ռեկտոր, մեծ գոհունակությամբ շնորհավորում եմ ձեզ՝ մեր անփոխարինելի գործընկերներին՝ նշանակալից իրադարձության՝ 95-րդ տարեդարձի առթիվ։ Մեր գործակցությունը եղել է արգասաբեր մի ուղի, որ նշանավորվել է համատեղ այնպիսի ծրագրերով, ինչպիսին է APPEAR-ը («Բարձրագույն կրթություն եւ հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության»), ներառյալ՝ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում» [...] Read More

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում Ավստրիայի եւ Պորտուգալիայի գործընկերները հանդես եկան դասախոսություններով ու փորձի փոխանակմամբ

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում հյուրընկալվեցին Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտության համալսարանի եւ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք հանդես եկան մի շարք դասախոսություններով, մասնագիտական քննարկումներով, ինչպես նաեւ փորձի փոխանակման նպատակ հետապնդող հանդիպումներ ունեցան։ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում կայացավ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Պորտոյի համալսարանի հրավիրյալ հետազոտող Աուգուստո Լանկայի դասախոսությունը՝ նվիրված որոճող [...] Read More

Կ․Ա․ Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Տրուխաչյովի շնորհավորական ուղերձը

Հարգելի Հրաչյա Սամվելի։ Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Կ․Ա․ Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի հանրույթի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ։ Տիմիրյազեւի ակադեմիան արձանագրում է Հայաստանի Հանրապետության հետ գործակցության ամրապնդումը։ Մեր փոխհարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ գիտական, ուսումնական, գործնական եւ մեթոդաբանական ընդհանուր հետաքրքրությունների [...] Read More

Վերապատրաստման կամ համատեղ դասավանդման-վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2025-2026 ուստարում Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 5 օրով վերապատրաստվելու կամ համատեղ դասավանդելու-վերապատրաստվելու (նվազագույնը՝ 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանն անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգ՝ https://drive.google.com/file/d/1dLlI9JxBxgU8x0-IyrAG__UZlyG2EZvh/view?usp=sharing Վալյադոլիդի համալսարանի բաժիններ՝https://uvamobplus2.uva.es/publico/courses Դիմումի ներկայացում՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 [...] Read More

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի ուղերձը ՀԱԱՀ-ի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի նախկին տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանին՝ ՀԱԱՀ-ի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, պարոն Վանդունցը մասնավորապես բարձր է գնահատում Ագրարային համալսարանի տասնամյակների վաստակը մրցունակ մասնագետների պատրաստման, ոլորտի գիտական ներուժի զարգացման եւ միջազգային համագործակցության [...] Read More

Ուսման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։ [...] Read More

95-ամյա փառավոր ուղի․ Ագրարային համալսարանը նշանակալից հոբելյանը տոնում է վաստակած պարծանքով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հոկտեմբերի 14-ին հանդիսավորությամբ նշեց եւ գրեթե մեկդարյա գնահատված վաստակի գիտակցությամբ արժեւորեց հիմնադրման 95-ամյա տարեդարձը։ Հոբելյանական միջոցառումը համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճ էր բերել բուհի երախտավորների, շրջանավարտների, ուսանողների, համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու բարեկամների։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ [...] Read More