Category: Բոլոր նորությունները

Ուսումը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում ( Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի բակալավրիատի, նույն ոլորտի մագիստրոսները և ասպիրանտները/հայցորդները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF [...] Read More

Դասավանդման հնարավորություն Ավստրիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Ավստրիայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (https://boku.ac.at/en/ ) օրգանական գյուղատնտեսության ոլորտում 7 օրով դասավանդելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Սաթիկ Ավագյանին ([email protected]). անձնագրի [...] Read More

Հոբելյանական սպասումներ, թեստային համակարգի առավելությունները. ռեկտորատի հունվարյան նիստը

Հունվարի 17-ին տեղի ունեցավ ռեկտորատի 2020թ․-ի առաջին նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ինչպես միշտ, օրակարգում ներառված էին հիմնական եւ ընթացիկ հարցեր։ Հիմնականը ուսանողների բացակայությունների հարցն էր։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանն ըստ ֆակուլտետների ներկայացրեց առկա իրավիճակը, հեռացված (7) եւ վերջին նախազգուշացում ստացած ուսանողների թիվը։ Հեռացումը օրինաչափ պատժամիջոց է բացակայությունների թույլատրելի սահմանն անցած ուսանողների համար, [...] Read More
gis armenia

Վկայականներ՝ ArcGIS pro և RS դասընթացի 2-րդ փուլի մասնակիցներին

Աշխարհատեղեկատվական համակարգերի եւ հեռահար զոնդավորման ArcGIS pro և RS դասընթացի 2-րդ՝ երկամսյա փուլն  ավարտվեց: Դասընթացը կազմակերպել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը, ֆինանսավորել՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը: ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի 5 աշխատակից եւ մեկ ուսանող  օրերս ստացան դասընթացի ավարտական [...] Read More
haytararutyun

Հայտարարություն Ուսման վարձի զեղչի տրամադրման

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի փետրվարի 28-ը  դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ  ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը: Առանց աշխատանքի մնացած մարդիկ չկան մեր կուրսում. Արմեն Սարգսյան

Ի տարբերություն շատ հարցազրույցի «ենթարկվողների», որոնք գալիս ու հնազանդ կերպարանքով սպասում են, որ իրենց «քննեն», Արմեն Սարգսյանին հարցեր տալու կարիք չկա: Նա միանգամից եւ սիրով կարողանում է հաղորդակցվել բոլորի հետ: Ինչպես շատերը, Արմենն էլ մանկության տարիներին երազում էր բժիշկ դառնալ: Սակայն ընդունվեց ՀԱԱՀ վարժարան եւ ամեն ինչ փոխվեց: Անգլերենի ուսուցչուհի «միսս» Անահիտի խորհրդով ընտրեց Ագրոբիզնեսի [...] Read More

Սիրիահայերը մասնակցում են Ագրարայինի գինու արտադրությանը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում, բուն գինու արտադրությունից զատ, իրականացվում են նաեւ տարբեր բնույթի նախագծեր՝ հետազոտականից մինչեւ սոցիալական: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի հետ համատեղ իրականացվող «Տեղահանված եւ տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական եւ սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում [...] Read More

Միջազգային գիտամեթոդական գիտաժողով

Նովոսիբիրսկի Սիբիրի սպառողական համագործակցության համալսարանը (СибУПК) բոլոր դասախոսներին, գիտնականներին, ասպիրանտներին և մագիստրատներին հրավիրում է մասնակցելու 2020 թ.-ի ապրիլի 21-24-ին կայանալիք «Տեխնոլոգիաները կրթության մեջ – 2020» թեմայով Միջազգային գիտամեթոդական գիտաժողովին։ Գիտաժողովի նպատակը կրթական գործունեության մեջ օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաների ներկայացումն է և մանկավարժական փորձի ընդհանրացումը: Գիտաժողովի մասնակիցների աշխատանքները քննարկելուց հետո պլանավորվում է գիտաժողովի նյութերից կազմել ժողովածու։ Ժողովածուի […]

Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը

Այսօր՝ հունվարի 14-ին Ագրարային համալսարանում տեղի ունեցավ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը` «Ագրարային համալսարանի 2019թ.-ի գործունեությունը. ձեռքբերումներ եւ նոր ծրագրեր» թեմայով: Պարոն Ուռուտյանն անդրադարձավ համալսարանի ուսումնական գործընթացի արդիականացմանը, ենթակառույցների ստեղծմանը, գիտական գործունեությանը եւ հոբելյանական 2020 թ.-ին սպասվող ծրագրերին: Ուսումնական գործընթացի առնչությամբ ռեկտորը առաջնային համարեց նոր բովանդակությամբ հագեցումը: 2019-ին անցում է կատարվել բակալավրիատի 4-ամյա կրթության համակարգին՝ [...] Read More

Անվճար նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ հետևյալ առարկաներից․ Մաթեմատիկա Հայոց լեզու Օտար լեզու Ֆիզիկա Կենսաբանություն Քիմիա Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները Ագրարային համալսարանում, ինչպես նաև Սիսիանի, Վանաձորի և Շիրակի մասնաճյուղերում։ Հարցերի և գրանցման համար մինչև հունվարի 25-ը դիմել ք․Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 321 սենյակ [...] Read More