Category: Բոլոր նորությունները

Քոլեջում ուսումնական ռիթմը հստակ է. ջերմ ակութ՝ ձմռան ցրտին

Առցանց դասերից ու արձակուրդային թմբիրից հետո ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում վերսկսվել է առկա ուսումնական գործընթացը: Ուսանողներն ու դասախոսները սպասում էին, որ դադարի հետեւանքով ձմեռային պաղ, անհրապույր միջավայր են տեսնելու՝ դժվարությամբ աշխատանքային ռիթմին վերադարձող: Ամենեւին: Աշխուժություն է ուղիղ ժամը 9-ից: Բոլորը տեղում են՝ դասախոս-սովորողներ հանրույթը, աշխատանքային եռանդով լեցուն: Առերեւույթ՝ հպանցիկ հայացքն արձանագրում է, որ [...] Read More

Անցած տարին արգասաբեր էր ՀԱԱՀ գիտնականների համար

Բոլորս միահամուռ փակեցինք 2020-ի դժվարին, ծանր ժառանգությամբ էջը եւ նոր հույսերով-սպասումներով-լավատեսությամբ սկսում ենք նորը: Չնայած բազում դժվարություններին, առարկայական եւ ոչ առարկայական խոչընդոտներին, մեր համալսարանի գիտության ոլորտի մշակները ծավալուն եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացրել, որոնց մասին խնդրեցինք պատմել գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանին: Չնայած նա սակավախոս, գնահատականների առումով ժուժկալ անհատ է (գիտնականը երեւի [...] Read More

Թեստային համակարգն արդարացված է. արձանագրում են ուսանողները եւ դասախոսները

Տվյալագիտության ամբիոնի գնահատման եւ թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաներում այսօր՝ հունվարի 15-ին քննություն էին հանձնում Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների տարբեր մասնագիտությունների 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողները: Գեղեցիկ կահավորված քննասենյակներում հայտնվելուց առաջ ուսանողները համակարգչի միջոցով ընտրում են առարկան, վերցնում կտրոնը, որի վրա նշված համարը ցույց է տալիս, թե որ համակարգչից պետք է օգտվի [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական ​​բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More

ՀԱԱՀ մասնագետները ջանքեր են գործադրում անտառվերականգնման ուղղությամբ

Համաշխարհային բանկի հետ գործակցության շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանի, դասախոսներ Արեգ Կարապետյանի եւ Արթուր Ալավերդյանի մասնակցությամբ իրականացվում է ՀՀ անտառային լանդշաֆտների վերականգնմանը վերաբերող հետազոտություն։ Հայաստանը՝ լինելով սակավ անտառապատ երկիր, որտեղ անտառածածկույթը կազմում է ընդամենը 11,2%, բուսատեսակների զգալի բազմազանություն ունի՝ ծառերի եւ թփերի 323 տեսակ, որոնց մեջ զգալի քանակություն են կազմում հազվագյուտ եւ [...] Read More

Մեկնարկեց ապագա ագրոճարտարագետների վերապատրաստումը Թումո լաբորատորիաների մասնագետների ուժերով

Այսօր՝ հունվարի 13-ին մեկնարկեց ԵՄ ԹՈՒՄՈ համալիր նախագծի Թումո լաբորատորիաներ կրթական ծրագրի մասնագետների ուժերով ֆակուլտետի ավարտական կուրսի ընտրված ուսանողների վերապատրաստման դասընթացը: Այսպիսով, Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի միջեւ սկսված գործակցությունը թեւակոխում է գործնական փուլ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դասընթացը վերաբերում է բույսերի ջրման եւ օդի, հողի խոնավության, ջերմաստիճանի, լուսավորվածության եւ այլ պարամետրերի դիտարկման [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա "Բալահովիտ" ՈՒՓՏ-ի գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2021թ-ի հունվարի 20-ին ժամը 13.00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների [...] Read More

Հուշագիր ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) նախագծի թիմի ղեկավար Պասկալ Բոկերսի՝ օրերս ստորագրած հուշագիրն արդեն մեկնարկած գործակցության վավերացումն էր։ Նախագծի նպատակն է աջակցել հարակայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը Շիրակում, Լոռիում և Տավուշում: Պարոն Ուռուտյանը, պարոն Բոկերսը եւ EU-GAIA-ի [...] Read More
Vardan Urutyan

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ

Սիրելի ուսանողներ եւ գործընկերներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի հարգելի անդամներ։ Ճանապարհում ենք անկախ Հայաստանի պատմության ամենածանր փորձությունների տարին՝ 2020 թվականը, ճանապարհում ենք սրտի ցավով, մեծ հիասթափությամբ, սակայն նաեւ՝  նոր հույսի մեծ չափաբաժնով եւ առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ։ Անցնող տարում՝ Ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020 թվականին, բոլորիդ հայտնի պատճառներով մենք չկարողացանք նշել համալսարանի [...] Read More

Ագրոճարտարագետները կվերապատրաստվեն եւ կստեղծեն բույսերի աճի կառավարման ավտոմատ համակարգ

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի «ԹՈՒՄՈ լաբորատորիաներ» կրթական ծրագիրը ակտիվ գործակցություն է սկսել Ագրարային համալսարանի հետ, որն ուղղված է ուսումնահետազոտական-գործնական նպատակների իրականացմանը: Հետաքրքրական ու կարեւոր համատեղ ծրագիր է նախատեսվում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանից տեղեկացանք, որ ֆակուլտետի աշխատակիցներն ու ուսանողները պատրաստակամորեն են արձագանքել բույսերի ջրման եւ օդի, հողի [...] Read More