Բնապահպանության հիմնախնդիրների շուրջ համախմբված

Օգոստոսի 6-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրընկալել էինք ԷԿՈ-ԽՄԲԱԿ նախաձեռնությանը:

Հանդիպմանը, որի նպատակը նույն համայնքի բնապահպանական խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին համախմբելն էր, թիմային աշխատանքի ընթացքում քննարկվել են հետագա անելիքները։

Նրանց գործուն մասնակցությամբ առաջիկայում կիրականացվի «Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ-ծրագիրը։

Երիտասարդները շրջայց են կատարել ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում, ծանոթացել շենքի գույքային, տեխնիկական ու լաբորատոր պայմաններին:

Հաբը ստեղծվել է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ՝ Կանաչ Արահետ ՀԿ (Հայաստան), KRDF (Վրաստան)  և ՀԱԱՀ ՎՄ:

Հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյան