Category: Բոլոր նորությունները

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը: Դուք տեղյակ եք, որ օրվա խորհրդի հիմքում ընկած է նացիստների ձեռքով 1939 թ. սպանված եւ համակենտրոնացման ճամբարներ քշված չեխ ուսանողների հիշատակը: Այսօր, ավելի քան ութ տասնամյակ անց, մենք այս խորհրդաշատ ու կարեւոր օրը սկսեցինք Եռաբլուր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Ագրարային համալսարանի՝ Արցախյան [...] Read More

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության և անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [...] Read More
haytararutyun

Աճուրդի հայտարարություն 26.11.21 էլ. շարժիչներ, սեղաններ, նստարաններ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կորցրեց վաղեմի բարեկամի

Այսօր առավոտյան խոր ցավով տեղեկացանք, որ երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վաղեմի բարեկամ Թենգիզ Ֆեոդորի Ուռուշաձեն: Նա Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի Միխեյիլ Սաբաշվիլիի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ինստիտուտի տնօրենը, Հողագիտության միջազգային միության պատվավոր անդամ: Եղել է նույն համալսարանի ռեկտորը (2005-2007 թթ.)։ Թենգիզ Ուռուշաձեն շուրջ 300 [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն 19.11.21թ.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր/2017թ.-2018թ./ - 700 դրամ, - էգ մատղաշներ /2017-2019թ.թ./ - 700 դրամ - հորթեր /2020թ./ - 700 դրամ - ցուլիկներ /2020թ./ - 800 դրամ - հորթեր /2021թ./ - 800դր - ցուլիկներ /2021թ./ [...] Read More

«Կանաչ» երկիրը մենք ենք կառուցում. ՀԱԱՀ ուսանողները դարձյալ ծառ են տնկում

Նոյեմբերի 14-ին ագրարայինցիներն իրենց ներդրումն ունեցան համապետական ծառատունկին, որը հերթականն էր կառավարության՝ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում: ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի Էկոլոգիական ակումբի առաջնորդությամբ ՀԱԱՀ-ի ուսանողները մասնակցեցին աշնանային համապետական ծառատունկին՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։ Մասնակցեցին ուրախությամբ, բարձր տրամադրությամբ՝ չնայած ցուրտ եղանակին: «Մեր ուսանողները պատրաստակամորեն եւ արվող գործի կարեւորության գիտակցությամբ կատարեցին Հայաստանի կանաչ ապագան ապահովող [...] Read More

Ռեկտորատի նոյեմբերյան նիստը. առաջընթաց կարգապահության հարցում եւ ոչ միայն

Ռեկտորատի այսօրվա՝ նոյեմբերի 12-ի նիստը քննության առավ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների զեղչերի, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողների հաճախումների եւ Հեռակա ուսուցման դեպարտամենտում ընդունելության արդյունքների մասին հիմնական հարցերը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց համալսարանում շարք մտած ավելի քան 25 լաբորատորիաների աշխատանքների ակտիվացման հանձնարարականով; Ստեղծված նորարարական կառույցներն առայժմ օգտագործվում են հիմնականում ուսումնական գործընթացում, մինչդեռ անհրաժեշտ [...] Read More
spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի նոյեմբերի [...] Read More

Ուսումը Արևմտյան Ատիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր [...] Read More

Հետաքրքիր բանավեճեր, փորձի փոխանակում-վերապատրաստում

Նոյեմբերի 1-8-ը հրատարակչական բաժնի խմբագիր-սրբագրիչներ Մարգարիտա Ղազարյանը եւ Սաթենիկ Պետրոսյանը «Անտարես» հոլդինգում մասնակցել են վերապատրաստման դասընթացի: Հրատարակչական բաժնում մշակված ծրագիրը հագեցած էր՝ ծանոթություն գիտական, ուսումնամեթոդական գրականության խմբագրման-սրբագրման, էլեկտրոնային ծրագրերից օգտվելու հմտություններին, հեղինակների հետ աշխատանքի էթիկային, էլեկտրոնային երկխոսության վարքականոններին, շապիկի, տիտղոսաթերթի, բովանդակության, գրականության ցանկերի, վերնագրերի, ենթաբաժինների ձեւավորմանը, դասիչների, միջազգային այլ կոդերի մակնշմանը: Քսանամյա փորձառությամբ մեր աշխատակիցները [...] Read More