Category: Բոլոր նորությունները

Աճուրդի հայտարարություն սեղաններ, վառարան, էլ. շարժիչներ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի նոյեմբերի 15-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. [...] Read More

Միջազգային գիտաժողով. միասին պետք է աշխարհն ավելի առողջ ու լավը դարձնենք

Նոյեմբերի 5-ին մեր բուհում մեկնարկեց «Գլոբալ վերափոխումների խնդիրները երկրների, տարածաշրջանների եւ գյուղական վայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով: Հյուրընկալել էինք ՌԴ եւ Վրաստանի մեր գործընկերներին: Արդեն երրորդ անգամ Ագրարայինը այս հեղինակավոր, պատկառելի նախաձեռնության հանդիպման վայրն է դառնում: Պատկառելի, որովհետեւ ներկայացված են խոշոր գիտակրթական կենտրոններ՝ ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական, Հարավային դաշնային, Հյուսիս-Օսեթական պետական, Ռուսաստանի [...] Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԱՀ պաշտոնական կայքում թարմացվել է դասացուցակի էջը: Այժմ բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրով թե՛ առկա, թե՛ հեռակա սովորողները կարող են առավել հեշտությամբ միանալ Zoom հարթակին: Դասացուցակներին ծանոթանալու համար անցեք հղմամբ: Read More
chocolate1

«Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» դասընթաց

Ցանկանու՞մ եք սովորել և զբաղվել հացամթերքների և շոկոլադի արտադրությամբ։ ՈՒզո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ՝ հացաթխման և շոկոլադի արտադրության որորտում առկա զարգացման միտումների, հումքի ստացման և նախապատրաստման կանոնների և դրանց որակին ներկայացվող պահանջների, խմորի մշակման եղանակների, հացաթխման հավելումների դասակարգման, կիրառման եղանակների և նպատակահարմարության, դիետիկ հացամթերքների տեսականու, դրանց մշակման մեթոդների, բաղադրագրերի հաշվարկման մեթոդների և մշակման եղանակների, արտադրությանը [...] Read More

Ագրոձեռնարկատիրության կարճաժամկետ դասընթաց

Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։ Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձևերի ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների ագրոձեռնարկատիրության մոդելների գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացը տեղի է ունենալու [...] Read More

ՀԱԱՀ մասնագետները սահմանամերձ համայնքներում

2021 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար համայնքում, իսկ հոկտեմբերի 30-ին՝ նույն տարածաշրջանի Չորաթան համայնքում կազմակերպվել անցկացվել են աշխատաժողովներ համապատասխանաբար «Կաթիլային ոռոգման փորձացուցադրական տեղամասերի ստեղծում» եւ «Ինտեգրացված պայքար խաղողի վազի վնասակար օրգանիզմների (ՎԴԻՊ) դեմ» թեմաներով: Աշխատաժողովներն անցկացրել են ՄԱԿ-ի ՊԳԿ ոռոգման գծով փորձագետ, ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման, հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի [...] Read More

Տեսությունն ու հմտությունը մեկտեղված. «անուշ» փորձուսուցման բացառիկ հնարավորություն

Սրտատրոփ էինք սպասում այս օրվան: Ուսանողները՝ հատկապես: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, հանդիսավորությամբ բացվեց հացի, հրուշակեղենի, շոկոլադագործության լաբորատորիան, որը հիմնվեց Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի «Գիտելիքների եւ հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում: Այսուհետ երիտասարդների վառ երեւակայության, ամենաանկանխատեսելի արդյունքների, ավանդականն ու նորագույնը իրար շաղկապելու տիրույթ է սա լինելու: Անուշ տիրույթ… Շատ շուտով կմեկնարկի 14 բաղադրիչով՝ մոդուլով, հավաստագրված, մասնագիտական դասընթացը: Կկազմակերպվեն [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը ագրոտեխնոլոգիաների մասին զեկուցում է ներկայացրել «Դիջիթեք»-ում

«Դիջիթեք-2021» ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 30-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել «Ագրոտեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով զեկուցմամբ: Ունկնդիրները մեծ հետաքրքրությամբ են հետեւել պարոն Ուռուտյանի ներկայացմանը եւ իրենց համար պարզել, թե գյուղատնտեսության, որպես «ավանդական» ոլորտի, զարգացումն այսօր ինչպիսի մեծ կախում ունի թվային տեխնոլոգիաներից եւ թե ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կրթություն ստանալու ինչ հնարավորություններ ունի այսօր Ագրարային [...] Read More

Ագրարային մենեջմենթի մագիստրանտների գիտաճանաչողական այցերը

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական  ծրագրի մագիստրանտները հոկտեմբերի 19-ին եղան Մասիսի տարածաշրջանի Սայաթ-Նովա համայնքում  գտնվող՝ տարածաշրջանում ամենամեծ «Մաքս ֆիշ» ձկնաբուծարանում, հոկտեմբերի 23-ին այցելեցին  Արմենիա Վայն գինեգործարան, իսկ 26-ին՝ Կոտայքի մարզի Ջրաշենի կաթնային ֆերմա: Այցելությունների նպատակն էր ծանոթանալ ընկերությունների գործունեությանը եւ տվյալներ հավաքել «Ագրարային էկոնոմիկա» առարկայի շրջանակում հաշվարկներ ու վերլուծություններ կատարելու նպատակով: Ձկնաբուծարանի աշխատակիցներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին [...] Read More

Եւս մեկ հուշագիր, որ կնպաստի մեր գործելակերպի առաջընթացին

Հոկտեմբերի 28-ին համալսարանի գործընկերների ցանկը հարստացավ ագրոբիզնեսի ոլորտի յուրօրինակ ընկերություններից մեկով. ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Աբռոմիթ ընկերության փոխտնօրեն Կարինե Նահապետյանի հետ: Հուշագրով նախատեսվում են համատեղ աշխատանքի մի քանի ուղղություններ, ներառյալ գիտահետազոտական ծրագրերի ու միջոցառումների իրականացումը, ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցման կազմակերպումը ընկերությունում: Գործընկերային հարաբերությունների եւ մտադրությունների՝ հուշագրերի կամ պայմանագրերի տեսքով վավերացմանը, ինչպես սովորաբար լինում է, [...] Read More