Category: Բոլոր նորությունները

Դեկտեմբերի 5-ը Հողի համաշխարհային օրն է

2013թ․ դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 5-ը հռչակեց որպես Հողի համաշխարհային օր՝ հաստատելով այդպիսի օր սահմանելու վերաբերյալ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության՝ նույն տարվա հունիսին կայացած խորհրդաժողովի միաձայն որոշումը։ Նորօրյա տոնի խորհուրդը հողի՝ որպես բնական էկոհամակարգի կարեւորագույն բաղադրիչի եւ մարդկանց բարեկեցության կենսականորեն կարեւոր անհրաժեշտ ռեսուրսի պատշաճ ընկալման ու գնահատման, հողի առողջացման, հողային ռեսուրսների հարակայուն կառավարման [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Աճուրդի հայտարարություն 13.12.21 էլ. շարժիչներ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Ասինխրոն էլեկտրական շարժիչներ փոքր) վաճառքի վերաբերյալ:  Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի դեկտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների  մանրամասները, այդ թվում [...] Read More

Դաս-ա-ժամ. Դասալսողներով էլ կիրառական գիտելիքներ ամբարեցինք

Մեր ընթերցողները տեղյակ են, որ համալսարանում մեկնարկել է դասալսումների ընդգրկուն գործընթաց, որի նպատակը որակի ներքին վերահսկումն է. հատկապես լավագույն փորձի բացահայտումն ու հանրայնացումը: Երիտասարդ, բայց գիտակ ու հմուտ դասախոս՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Արփինե Աղաբաբյանին հենց այսպես կբնութագրեինք: «Անասնաբուծական մթերքների ստանդարտացում» առարկայի դասաժամը՝ ՊՓ-4-ում անցավ ակնթարթի պես մի պարզ պատճառով. թեման՝ «Պանիր: Ստանդարտ ցուցանիշներ: Որակի գնահատում», [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում 2022 թ․-ի մարտի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում, ինչպես նաև վարչական (non-teaching staff) աշխատողները՝ ֆիզիկա կենսաբանություն կենսաքիմիա քիմիա մաթեմատիկա տնտեսագիտություն [...] Read More

Ռեկտորների խորհրդաժողով Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 26-28-ը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում մասնակցել է այդ համալսարանի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Ռեկտորների մի մասը մասնակցում էր առցանց։ Քննարկվել են ցանցային համագործակցությանը, միջազգային հավատարմագրմանը, համատեղ ուսումնական ծրագրերին, կրկնակի դիպլոմներին, անգլերենով ագրարային մենեջմենթի ծրագրին, միջազգային, հետբուհական եւ շարունակական կրթության մարտահրավերներին, գործընկեր համալսարանների միջեւ տեղեկատվության երկկողմ փոխանակմանն առնչվող հարցեր։ Գործընկեր համալսարանների ղեկավարները [...] Read More

Գինեգործական դուալ կրթությունը ներդրվում է ՀԱԱՀ քոլեջում

Դեկտեմբերի 2-ին Աղվերանում աշխատանքը սկսեց «Դուալ մասնագիտական կրթական ուսուցման ծրագրի իրականացումը գինեգործության ոլորտում» աշխատաժողովը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), գինի եւ կոնյակ արտադրող առաջատար յոթ ընկերությունների, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համագործակցության ընթացիկ հանգրվանը քննարկելուց եւ առաջիկա անելիքները նախանշելուց զատ, այսօր՝ դեկտեմբերի 3-ին մասնակիցներն անցնում են վերապատրաստման հերթական դասընթացը: GIZ-ի «Մասնավոր [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա և հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը 2023 թվականի ապրիլից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Գերմաներենի նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ  բոլոր մասնագիտությունների գծով ավարտական և նախավարտական կուրսերում սովորող ուսանողները եւ շրջանավարտները: Դասընթացների սկիզբը՝ 2022  թվականի փետրվարի 1-ին: Տեղեկությունների համար դիմել [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն 08.12.21

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր/2017թ.-2018թ./ - 700 դրամ, - էգ մատղաշներ /2017-2019թ.թ./ - 700 դրամ - հորթեր /2020թ./ - 700 դրամ - հորթեր /2021թ./ - 800դր - ցուլիկներ /2021թ./ - 900 դրամ մանր եղջերավոր կենդանիներ [...] Read More

Նախապատրաստական դասընթաց ՀԱԱՀ-ում «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա ընդունելության համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իրականացնում է նախապատրաստական դասընթաց «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա առկա և հեռակա կրթական համակարգեր դիմողների համար: Նախապատրաստական դասընթացի նպատակը հանրակրթական հաստատությունների աշակերտների և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների նախապատրաստումն է Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուն ։ Նախապատրաստական դասընթացը մեկնարկելու է խմբերը ձևավորվելուց հետո։ Շրջանների դիմորդների համար պարապմունքները կարող [...] Read More