Category: Բոլոր նորությունները

Էրազմուսյան փորձը ներուժդ բացահայտելու, ավելի հասուն դառնալու, մտահորիզոնդ ընդլայնելու հրաշալի հնարավորություն է․ Սաթեն Պողոսյան

Ողջույն։ Ես Սաթենն եմ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսից: Մեծ հիացմունքով կցանկանայի ձեզ պատմել իմ էրազմուսյան փորձի եւ ամենահիշարժան չորս ամիսների մասին, որ ունեցել եմ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ագրարային համալսարան ընդունվելու որոշումս մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեր համալսարանը ուսումն արտերկրում շարունակելու լայն հնարավորություն է տալիս։ Իսկ Էրազմուսին դիմելը երկար սպասված որոշում էր՝ հետեւելով քույրիկս օրինակին, որը նույնպես մասնակցել է այս ծրագրին մեր համալսարանի շնորհիվ, իր վառ [...] Read More

Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Հարավային Բոհեմիայի համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հարավային Բոհեմիայի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ տնտեսագիտության ոլորտի աշխատակիցները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․ անձնագրի պատճեն, [...] Read More

Գիտատեխնիկական փոխգործակցության համաձայնագիր ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիաի ԳԿ-ի եւ «Նեմչինովկա» հետազոտական կենտրոնի միջեւ

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 12-ին Ագրարային համալսարանում գիտատեխնիկական փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Մելիքյանը եւ ՌԴ «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոն» դաշնային բյուջետային գիտական հաստատության տնօրենի պաշտոնակատար Նիկոլայ Ելատկինը։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀԱԱՀ [...] Read More

Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են ագրոնոմիայի, սննդագիտության, սննդաբանության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրոէկոլոգիայի ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով [...] Read More

Դուալ կրթություն. աշխարհը 500 տարվա փորձով, մենք՝ նորիցնոր

Մեր երկրում միջին մասնագիտական կրթական համակարգի ակնառու նորություններից է դուալը, եւ պետք է շեշտենք, որ այդ սկզբունքով իրականացվող կրթական ծրագրերի գերակշիռ մասը կյանքի է կոչվում Ագրարայինում: Ընթացիկը հայտարարված է դուալի ամիս. նպատակն է, որ հանրությունն ավելի իրազեկված, տեղյակ լինի այս շատ կարեւոր ձեռնարկի ընձեռած հնարավորությունների եւ հեռանկարների մասին, հենանշվեն նվաճումներն ու անելիքները: Երեկ՝ փետրվարի 10-ին, [...] Read More

Հայտարարվում է ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի տեղակալի թափուր պաշտոնի համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պարտականություններ՝ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսումնաարտադրական գործընթացի կազմակերպում եւ ղեկավարում, ուսանողների գործնական հմտությունների ձեւավորման նպատակով մասնագիտությունների կրթական չափանիշների պահանջների կատարման ապահովում: Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի կամ [...] Read More

Փորձուսման հնարավորություն Ագրոնոմիականի ուսանողների համար՝ Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ (3 տեղ) Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ութ շաբաթ փորձուսում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական ֆակուլտետի երրորդ կուրսի՝ անգլերենին տիրապետող ուսանողները, ինչպես նաեւ այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված [...] Read More

Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Թեսալիի համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Թեսալիի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլ․ հասցեով, իսկ բնօրինակները [...] Read More

Ուսումն ու աշխատանքը՝ ի մի․ Վետլայն կլինիկայում մեզ վերաբերվում են տան անդամի պես

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի կլինիկական լաբորատորիայի վարիչ, Վետլայն անասնաբուժական կլինիկայի տնօրեն, ա․ գ․ թ․ Վահան Խաչատրյանը մասնագիտական եւ համալսարանական «էկոհամակարգում» հայտնի է ոչ միայն մասնագիտական համբավով, այլեւ ծանրակշիռ խոսքով․ մասնավորապես երիտասարդ գործընկերների մասին նրա մեկ դրական խոսքը, ինչպես ասում են՝ աշխարհ արժե։ Պարոն Խաչատրյանն ահա այդպիսի լավ կարծիք ունի իր ղեկավարած կլինիկայում աշխատող հրաշալի [...] Read More

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնում թեզերի պաշտպանությունը շատ հարցերի դրական պատասխան տվեց

Հունվարի 29-ը Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնում մագիստրոսական թեզերի պաշտպանության օր էր։ Եթե այս կարեւր իրադարձությունը բնութագրելու լինենք միայն երկու բառով, ապա դրանք են՝ հրատապ եւ գերազանց․ թեմաները հրատապ են՝ միտված կոնկրետ վայրի կոնկրետ ջրային ենթակառույցի արդիականացմանը-կատարելագործմանը, նորերի ստեղծմանը, իսկ թեմաների ներկայացումը՝ գերազանց թե´ մասնագիտական «խորխորատներին» տիրապետելու եւ թե հաղորդակցական անուրանալի հմտությունների առումով։ Թեզերի [...] Read More