Վերջին շրջանում՝ 2025 թ․ հոկտեմբերից սկսած, հայաստանյան կրթական հաստատությունների, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ թիրախավորվում են WhatsApp (հազվադեպ նաեւ՝ Viber) հարթակներում։ Հարձակումն իր բնույթով սոցիալական ինժեներիա է, որի մասին ավելի վաղ զգուշացում էր տարածել նաեւ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։ Կիբերհանցագործները թիրախավորել են նաեւ Ագրարային համալսարանը․ նախ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ապա պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանի, Հրաչյա Ծպնեցյանի, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր [...] Read More
Հարգելի գործընկերներ, կիբերհանցագործները WhatsApp-ում այժմ էլ կեղծ էջ են բացել և հաղորդագրություններ են տարածում ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի անունից ։ Հորդրում ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր հաղորդագրություններին կամ զանգերին, խուճապի չմատնվել և զերծ մնալ որեւիցե տեղեկություն, այդ թվում՝ անձնական, բանկային տվյալներ տրամադրելուց։ Read More
Անցյալից ունենք վերապատրաստումների ձախորդ փորձ, երբ մեր կայացած մասնագետներով համալրված լսարանում հայտնվում էր դրսից որեւէ սկսնակ՝ բուհի առանձնահատկություններից, անցած ճանապարհից, մասնագետների կարողություններից անտեղյակ մեկը ինքնավստահ ու խիստ դասագրքային՝ դասատվությամբ էր զբաղվում: Եւ որքան անտեղյակ, ճիշտ այդքան՝ վստահ: Սա աքսիոմատիկ շղթա է բոլոր տարիքային խմբերի համար: Գրեթե բնության օրենքի չափ հստակ գործող: Սակայն այս տարի ՈԳԱԿ-ը [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հարավային Բոհեմիայի համալսարանում (Չեխիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2)՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատկառելի՝ 14 հոգուց բաղկացած պատվիրակություն էր այցելել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին կրթական եւ ուսումնափորձարարական ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի հիմնական նպատակն էր ուսումնափորձարարական տնտեսությունների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաեւ համագործակցության նոր հարթակների ձեւավորումը։ Մեր [...] Read More
Վերջին շրջանում թեմատիկ-թիրախային այցերը մեզ հուշում են, որ ավագ դպրոցում նորամուծություն՝ նախագծային աշխատանքներ իրականացնելը շատ արդյունավետ եւ նպատակամետ է: Նախապատրաստված, գիտելիքների անհրաժեշտ պաշար-հիմք ունեցող երիտասարդների հետ աշխատել-զրուցելը, անշուշտ, մեծագույն հաճույք է եւ տարբերվում է մյուս ճանաչողականներից: Եւ բնական էր, որ հարցերի պատասխանելիս՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ագրոտեխնոլոգիաների ԳԿ-ում լաբորատորիայի վարիչ Մանվել Բադալյանը ոգեւորությամբ [...] Read More
Նոյեմբերի 21-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պատասխանատու Մարիամ Ատալյանը հյուրընակալել էր դպրոցականների հերթական խմբին, այս անգամ՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի՝ «Քիմիա եւ գյուղատնտեսություն» նախագծի թիմում ընդգրկված տասներորդցիներին, ուսուցչուհի Աննա Նազարյանի գլխավորությամբ։ Նախ՝ ուսուցչուհու մասին․ տիկին Նազարյանը ոչ միայն իր գործի նվիրյալն է, այլեւ նորագույն տեխնոլոգիաների դերը, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, խորապես [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստ՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների վերաբերյալ ռեկտորի հայտարարությամբ, ըստ որի, նախորդ ուստարվա համեմատ, համալսարանը զգալի առաջընթաց է գրանցել։ Ընդհանուր առմամբ, այս տարի ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, բակալավրիատի առկա եւ հեռակա համակարգեր եւ միջին մասնագիտական կրթական ստորաբաժանումներ է ընդունվել 2298 ուսանող՝ այսինքն 16,1 [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ, 2025 թ․ հոկտեմբերի 20-24-ը Պիրեուսի համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել են 7-րդ միջազգային շաբաթվան: Միջոցառման նպատակն էր խթանել բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ համալսարանների միջեւ ամուր, երկարաժամկետ գործընկերային կապերի ձեւավորումը: ՀԱԱՀ-ի պատվիրակության կազմում էին Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները շատ լավ նվեր ստացան «Աթենք» ընկերությունից, բացվեց այս ընկերության աջակցությամբ ճաշակով վերանորոգված-կահավորված լսարանը՝ համալրելով ՀԱԱՀ-ի ուսանողակենտրոն միջավայրն ապահովող ժամանակակից տարածքների անընդհատ ընդլայնվող ցանկը։ Խորհրդանշական է, որ ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ ժապավենը կտրեց ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը, որ մեր բուհի շրջանավարտ է՝ մսամթերքի [...] Read More



