Author: Nazeli Avagyan

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի եւ ԲԾԻԳ-ի պատվիրակությանը

Երեկ՝ ապրիլի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի քարտուղարության կլիմայի գծով ավագ մասնագետ Մահամաթ Աբաքար Ասյուտին, մասնագետներ Ալիսա Գոմեսին եւ Մարտինա Դորիգոյին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի եւ փոխտնօրենի պաշտոնակատար Արմեն Խոջոյանի ուղեկցությամբ։ Փոխճանաչողական բնույթի հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ համագործակցության ընդհանուր [...] Read More

Վանաձորի մասնաճյուղ. նորաբաց լաբորատորիաները ծառայում են իրենց նպատակին

Քանի որ աշխատաշուկան շատ քմահաճ ու պահանջկոտ է,  սիրելի՛ երիտասարդներ,  արժե պարբերաբար զարգացնել ու բարելավել  հմտությունները՝ մասնագիտական ճիշտ ուղի կառուցելու համար: ՀԱԱՀ–ի Վանաձորի մասնաճյուղում ԱՄՆ ՄԶԳ-ի՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» աջակցությամբ ստեղծված սննդի վերամշակման լաբորատորիաները, որոնք ունեն երեք ուղղվածություն` պահածոներ եւ սննդախտանյութեր, մսամթերքի վերամշակում եւ կաթնամթերքի վերամշակում, արդեն  ծառայում են իրենց նպատակին (լաբորատորիաները բացվել են [...] Read More

Շոկոլադագործության դասընթացը՝ սեփական բիզնեսն ընդլայնելու հնարավորություն

Ագրարային համալսարանում ավարտվեց շոկոլադագործության հերթական դասընթացը: Եռօրյա դասընթացի մասնակիցներն այս անգամ ինն են՝ լեզվաբան, հոգեբան, ինժեներ-մեխանիկ, ֆիզիոլոգ… Տարբեր մասնագիտության տեր այս մարդկանց միավորել եւ Ագրարային համալսարան է բերել սերն ու հետաքրքրությունը շոկոլադի եւ դրա պատարաստման տեխնոլոգիայի նկատմամբ: Դասընթացի մասնակիցներից Սամվել Կարապետյանը «Շոկո Քուին» ընկերության հիմնադիր տնօրենն է, որը զբաղվում է շոկոլադի թվային դիզայնով եւ արտադրությամբ: [...] Read More

Ուսանողական գիտական շաբաթ մայիսին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 15-ից 20-ը: Գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար ՀՀ բուհերի ուսանողները (բացառությամբ Ագրարային համալսարանի ուսանողների)  մինչեւ 2022 թ. մայիսի 10-ը  հոդվածները պետք է ուղարկեն ՈՒԳԸ՝ [email protected] էլ. [...] Read More

Մենք եւ աշխարհը. Բնապահպանական միջազգային աշխատաժողով Ագրարայինում

Այսօր՝ մարտի 30-ին, համալսարանը հյուրընկալել էր բնապահպանական միջազգային՝ «Սեւ ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մշտադիտարկման եւ վերահսկման համատեղ նորարարական գործիքներ եւ բնահենք գործելակերպ»  թեմայով աշխատաժողովի մասնակիցներին: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը: Հյուրեր ունեինք Հունաստանից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Մոլդովայից: Շատ կարեւոր հանգամանք է, որ մեր երկրից [...] Read More

Հյուրընկալել էինք ԵՓ ակումբի հիմնադիր անդամներին. Գիտական միտքն ի զորու է ցանկալի ծրագրերն իրականության վերածել

Մարտի 28-ին հյուրընկալել էինք Եւրասիական փորձագիտական ակումբի հիմնադիր անդամներին՝ աշխատանքները համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Արամ Սաֆարյանին, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Թաթուլ Մանասերյանին եւ Աշոտ Թավադյանին: Ակումբին այսօր անդամակցում է 53 գիտնական, վերլուծաբան, թերեւս՝ երկրի գիտական մտքի սերուցքը: ԵՓ ակումբը նախաձեռնել է բուհերում՝ մեր երկրի տնտեսության վերլուծությանը նվիրված բանախոսություն-քննարկումների շարք, որը մեկնարկեց Ագրարայինից: [...] Read More

Բուհ-դպրոց անքակտելի կապ․ տպավորությունների մասին պատմում է աշակերտուհին

Դասարանով երեկ` մարտի 27-ին, այցելեցինք Ագրարային համալսարան` մասնակցելու մասնագիտական կողմնորոշման ծրագրին։ Սկզբում ծանոթացանք համալսարանի կրթական ծրագրերին, այցելեցինք քիմիայի լաբորատորիա, որտեղ մի քանի փորձեր ներկայացրին, այնուհետեւ մասնակցեցինք շոկոլադի վարպետաց դասին, համտեսեցինք մեր ձեռքով պատրաստած անուշ սալիկները։ Տեղեկացանք նաեւ դրոնների եւ ճարտարագիտական սարքերի հնարավորությունների ու կիրառման ձեւերի մասին։ Իսկ արդեն վերջում այցելեցինք ջերմատուն։ Շատ հետաքրքիր ու հագեցած [...] Read More

Ագրոնոմները տոնում են Արամ Խաչատրյանի 120-ամյակը

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը նշվում է ամբողջ աշխարհում․ այս ամիսներին աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հնչում են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Մեծանուն հայի հանդեպ հարգանքի յուրօրինակ տուրք էր նաեւ ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի մի խումբ ուսանողների, դասախոսների եւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի մասնակցությամբ համալսարանի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը կազմակերպված միջոցառումը։ Կազմակերպիչը ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մարիա Կրտիկաշյանն էր։ «Արամ Խաչատրյան [...] Read More

The-Microbiologist պարբերականը մեր գործընկերների հետազոտությունների մասին

The-Microbiologist» պարբերականը անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի գիտնականների՝ վարիչ, կ.գ. դոկտոր Աստղիկ Փեփոյանի ղեկավարությամբ իրականացրած ուսումնասիրություններին: «Հայ  հետազոտողները նախազգուշացնում են, որ հարկ է վերանայել ջրի որակի գնահատման չափորոշիչները, որպեսզի կանխվի հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձեռքբերման տարածումը: ISO 9308-1:2014-ը պետք է ներառի նաեւ այդ կայունությունը բնութագրող կետը: Սեւանա լիճը Անդրկովկասում խմելու [...] Read More

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի իտալացի փորձագետի այցը

Ավարտվեց Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հերթական այցը Հայաստան։ Պրոֆեսոր Ներին նախագծի իրակացման տարիներին (կավարտվի այս տարեվերջին) փորձագիտական ծանրակշիռ աջակցություն է տրամադրել ՀԱԱՀ Ոսկահատի տնտեսությունում ինտենսիվ այգու հիմնման եւ պտղաբուծության թեմաներով ձեռնարկների պատրաստման գործում։ Պրոֆեսոր Ներիի այցը մեկնարկեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր [...] Read More