Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի (ՎԳՀ) ռեկտոր Վախթանգ Լեջավայի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով այդ համալսարանում գտնվող ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ դեկտեմբերի 1-ին համագործակցության նոր հուշագիր է ստորագրել վրացի գործընկերոջ հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել համագործակցության երկարամյա ավանդույթներ ունեցող համալսարանների համատեղ գործողություններ ու ծրագրեր՝ գործունեության մի շարք ուղղություններով։ Այցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանը եղել է ՎԳՀ տարածքում գտնվող [...] Read More
-Ես չեմ հասկանում, որ մարդիկ միայն ապրիլի 24-ին են հիշում ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ խոնարհվելու մասին,- ասում է Ագրոնոմիական ֆակուլտետի ՈՒԽ նորընտիր նախագահ Մարիա Կրտիկաշյանը: Մարիան եռանդուն, խելացի, համակողմանիորեն զարգացած պարմանուհի է եւ արդեն նկատելի է, որ աշխուժացել է Ագրոնոմիականի մշակութային կյանքը՝ մի օր թանգարան են գնում, հետո՝ պատկերասրահ: Երեկ էլ՝ դեկտեմբերի 1-ին, ֆակուլտետի դեկան, [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ագրարային համալսարանն ընտրվել է այս խորհրդի անդամ։ Միջոցառման մասնակիցների թվում էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ [...] Read More
Գիտխորհրդի երեկվա՝ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են Աշխատակազմի վերապատրաստումների եւ կարճաժամկետ ծրագրերի իրականացման հարցերը եւ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ընթացիկ հաշվետվությունը։ Վերապատրաստումների եւ կարճաժամկետ մասնագիտական որակավորման ծրագրերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը։ Ընդհանուր առմամբ, տիկին Վարդանյանը բարվոք պատկեր ներկայացրեց պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման ծավալների եւ [...] Read More
Վերջին տարիներին մեր գեղեցկուհին՝ Սեւանը ծաղկում է: Ցավալի մի իրողություն-գործընթաց-պատկեր, որը բազում գործոնների, այդ թվում մարդու աղետալի-անշրջահայաց գործունեության հետեւանք է: Հին ավանդույթ է՝ մենք հեշտությամբ բնապահպանական խնդիրներ ենք ստեղծում եւ խիզախորեն լծվում ենք դրանք լուծելու դժվարին գործին: Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մշտադիտարկման ծրագրով նախատեսված են նաեւ ուսումնասիրություններ Սեւանա լճի ավազանում: Հայաստանի ամերիկյան համալսարանում ամփոփվել են [...] Read More
Գիտխորհրդի նոյեմբերյան նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հերթական լավ լուրով․ ՀԱԱՀ-ը Հայաստանի ներդրումային խորհրդի ավելի քան 100 հայտատուներից ընտրված այն 11 կազմակերպություններից մեկն է, որոնք աշխատելու են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ղեկավարած այս կառույցի հետ՝ գործարար միջավայրի մարտահրավերների քարտեզագրման ու դրանց լուծման օրենսդրական բարեփոխումների մշակման ուղղությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը կներկայացնի մեր համալսարանը ՓՄՁ զարգացման խորհրդում, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցող «ԳԿԻՄ Ֆրանսիա Հայաստան մենթորություն» միջազգային ծրագրի եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) EcoServe ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» ծրագրի փակման համաժողովը տեղի կունենա ս․թ․ դեկտեմբերի 2-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 329 սենյակում (Նիստերի փոքր դահլիճ) ժամը 14։00-17։00-ը։ Սիրով [...] Read More
Վերտառություն դարձած թեման ներկայացրեց Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը: Սակայն, քանի որ առաջին մասնաշենքի ընթերցասրահում պատահական ունկնդիրներ չէին հավաքվել, այլ այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտները, ուստի նախաձեռնությունն ավելի նման էր շահեկան քննարկման: Եւ եթե ընդունում ենք, թե տեղեկատվությունը թանկ ապրանք է, ապա կարող ենք համոզված ասել, որ փոխշահավետ ապրանքափոխանակություն ստացվեց: Բոլորն [...] Read More
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի եզրափակիչ փուլի մասին, որը կկայանա դեկտեմբերի 11-ին։ «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագրով եզրափակիչ մրցույթի օրը նախատեսված են նաեւ հետաքրքիր հանդիպումներ եւ աշխատաժողովներ։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ելույթը նվիրված կլինի աշխարհում եւ Հայաստանում ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման հարցերին։ Ռեկտոր Ուռուտյանի մասնակցությամբ աշխատաժողովը կմեկնարկի [...] Read More
… հատկապես այն, որը գաղտնի է եւ խիստ անձնական… Տեղեկատվական անվտանգության երկօրյա դասընթացներ են մեկնարկել, մեր աշխատակիցների համար: Ագրոնոմներն արդեն ավարտել են, տեխնոլոգիականում այս պահին շարունակվում են: Հետո պարապմունքներ կլինեն նաեւ մյուս ֆակուլտետների մասնագետների համար: Տեսական առաջին դասին հաջորդում է գործնական դասը եւ ամբողջն ամփոփվում է թեստավորմամբ: Դասընթացավարները՝ ՏՏ կենտրոնի ուսումնական գործընթացների ավտոմատացման բաժնի վարիչ, [...] Read More