Տպագրական բաժին

Արմեն Հակոբյան

Տպարանի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
    1-ին մասնաշենք
  • +(374 12) 523865, ներքին՝ 3-16

  • [email protected]

ՀԱԱՀ-ի տպարանը ստեղծվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բազմացման տեղամասի հենքի վրա: Հնացած սարքավորումները ժամանակի ընթացքում փոխարինվեցին նորագույն տեխնիկայով, ինչը թույլ տվեց բարձրացնել տպագրական աշխատանքների որակը: Այսօր տպարանն իրականացնում է բազմաբնույթ աշխատանքներ: Այստեղ են տպագրվում համալսարանում հրատարակվող ուսումնամեթոդական գրականությունը, ՀԱԱՀ «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականը, տարբեր պաստառներ, բուկլետներ, ձևաթղթեր և այլն:
Նախկինում տպարանի աշխատանքները ղեկավարել են Շ.Ա.Ադամյանը, Ս.Ս. Թարխանյանը, Ա.Ա.Մարկոսյանը, Ռ.Ա. Դարբինյանը: Այսօր տպարանում աշխատում են Ա.Գ. Գրիգորյանը, Է.Ա. Քոսյանը, Թ.Ռ. Ղազարյանը, Վ.Ռ.Պետրոսյանը, Ք.Է. Ասրյանը, Ա.Ա. Կոստյանը: