Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է: Հիրավի, գիտական և կրթական փառավոր ուղի է անցել համալսարանը, որի շատ ու շատ շրջանավարտներ իրենց հայրենանվեր գործունեությամբ հայտնի են հանրապետությունում: ՈՒսուցման բարելավման և կատարելագործման հարցերը, տարվող գիտական ու հետազոտական աշխատանքների խորը և հանգամանալից կատարումը մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համալսարանում տարիներ ի վեր ձևավորված ավանդույթները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:
ՀԱԱՀ-ի ընդհանուր բնութագիրը |
|
Բուհի լրիվ անվանումը |
Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Անվանումը կրճատ | ՀԱԱՀ |
Հասցե | 0009, Հայաստան, Երևան, Տերյան 74 |
Տեղեկատու հեռախոսներ | Ընդունարան – (+374 10) 52-45-41 Ընդհանուր բաժին – (+374 10) 58-19-12 |
Ֆաքս | (+374 10) 522361, (+374 10) 581597 |
Էլ. փոստ | [email protected] |
Ռեկտորի պարտականությունները կատարող | Հրաչյա Զաքոյան |
ՈՒսուցման ձևերը | Առկա և հեռակա |
ՈՒսման տևողությունը | 4-4,6 տարի (բակալավրիատ) + 1-1,5 տարի (մագիստրատուրա) |
ՈՒսումնական պարապմունքների սկիզբը |
Առկա – ամեն տարի սեպտեմբերի 1-ին Հեռակա – ըստ ուսումնական պլանների |
ՈՒսանողների ընդհանուր թիվը |
Առկա – 2217 Հեռակա – 2180 |
ՈՒսման տարեկան վարձը | Բակալավր Առկա – 480-660 հազ. դրամ Հեռակա – 380-515 հազ. դրամ Մագիստրատուրա Առկա − 610-880 հազ. դրամ Հեռակա − 610-680 հազ. դրամ |
Համալսարանի մասնաճյուղերը |
Վանաձորի Սիսիանի Շիրակի |
ՀՀ դրամով բանկային փոխանցումների իրականացման համար |
|
ՀՎՀՀ |
01507028 |
Հ/Հ | 2470100531030000 |
Բանկ | ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ |