Մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

– Բելառուսի Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտը, Գիտություների ազգային ակադեմիան (Մինսկ, Բելառուս)
– Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Երևան, Հայաստան)
– Ուկրաինայի Խարկովի ազգային համալսարանը (Խարկով, Ուկրանիա)
– Նորվեգիայի Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցների կենտրոնը (Օսլօ, Նորվեգիա):
Ծրագրի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական և կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին և մասնագետներին փոխանցել և զարգացնել կենսաբազմազանության տվյալների կառավարման և հրատարակման կենսաթվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները։
Նախատեսվում է անցկացնել 5 ինտենսիվ կուրսեր գործընկեր համալսարաններում ծրագրի կատարման երեք տարվա ընթացքում։ Կուրսը հաջող ավարտելուց հետո մասնակիցները կստանան համապատասխան սերտիֆիկատներ՝ ECTS գնահատման կրեդիտներով:
Ծրագրի նպատակային խումբ են հանդիսանալու համապատասխան ոլորտների
I. Ուսանողները
II. Հետազոտողները:
Սույն թվականի սեպտեմբերի 25-26-ին Օսլոյի համալսարանում տրվել է ծրագրի մեկնարկային առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել և հաստավել են առաջիկա գործողությունների պլանները։ Առաջին գործողության շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀԱԱՀ ուսանողներ, ինչպես նաև հետազոտողներ, որոնց հնարավորություն կտրվի մասնակցելու 2019թ փետրվարի 18-22-ին Մինսկում (Բելառուս) կայանալիք ինտենսիվ դասընթացներին՝ ստանալու գործնական գիտելիքներ և ծանոթանալու ինֆորմացիոն միջոցների կողմից Գլոբալ կենսաբազմազանության տվյալների մշակման և հրատարակման ժամանակակից ստանդարտներին (Darwin Core, Integrated Publishing Toolkit և այլն)։ Մասնակիցները կդառնան ապագա դասավանդողներ, որոնք հետագայում կփոխանցեն իրենց գիտելիքները ՀԱԱՀ-ում կայանալիք դասընթացներում:
Ծրագիրը հոգում է մասնակցության համար կեցության և ճանապարհային ծախսերը, սակայն չի նախատեսում առողջական ապահովագրություն։
Ծրագրի նվազագույն պահանջներն են տվյալների կառավարման հիմնական գիտելիքներ, մեծ հետաքրքրություն կենսաբազմազանության տվյալների կառավարման և հրատարակման վերաբերյալ, անգլերեն լեզվի լավ իմացություն և ծրագրի կողմից իրականացվող բոլոր գործողություններին մասնակցության հնարավորություն։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 1-ը։ Մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետաքրքրությունների վերաբերյալ համառոտ նամակ:
Ծրագրին դիմելու համար`  https://www.nhm.uio.no/english/research/projects/biodata/activities/201902-minsk.html ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ծրագրի՝ ՀԱԱՀ-ի կոորդինատոր Ա. Աբրահամյանին (1-ին մասնաշենք, 219 սենյակ, հեռախոս՝ 093 39 08 99)։