«Աշխարհի՝ ուսանողների տեսլականը» առցանց համաժողով

Պ.Ա. Ստոլիպինի անվան Օմսկի պետական ​​ագրարային համալսարանը ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Աշխարհի՝ ուսանողների տեսլականը» միջմշակութային առցանց համաժողովի երկրորդ հանդիպմանը:

Համաժողովի նպատակն է ստեղծել միջմշակութային փոխանակման թվային տարածք, ընդլայնել ուսանողական ակտիվ կյանքի ոլորտը եւ մշակել համատեղ միջազգային նախագծեր:

Այս տարվա համաժողովի 3 թեմաներն են․ «21-րդ դարի արժեքները», «Երիտասարդների կյանքը թվայնացված աշխարհում», «Երիտասարդություն։ Մշակույթ։ Գիտություն։ Սպորտ»։

«21-րդ դարի արժեքները» թեմայի նպատակն է ներկայացնել տարբեր բուհերի եւ երկրների ուսանողների տեսլականները 21-րդ դարի արժեքների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցելու համար ընդունվում են ձայնագրություններ փոդքասթ ձեւաչափով: Ձայնագրությունները պետք է կատարվեն անգլերեն լեզվով։ Տեւողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն։

«Երիտասարդների կյանքը թվայնացված աշխարհում» թեման նվիրված է երիտասարդների կյանքի վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության քննարկմանը։ Մասնակցելու համար ընդունվում են անգլերեն լեզվով գրված շարադրություններ: Շարադրությունների ծավալը պետք է լինի 250-350 բառ։

«Երիտասարդություն։ Մշակույթ։ Գիտություն։ Սպորտ» վերտառությամբ համաժողովին  մասնակցելու համար դիմորդները պետք է նկարահանեն կարճ տեսահոլովակ՝ ոչ ավելի, քան 3 րոպե տեւողությամբ: Տեսանյութերում նրանք կարող են ցույց տալ մշակութային, գիտական ​​եւ/կամ մարզական կյանքը իրենց համալսարանում, երիտասարդական կամ մարզական ընկերակցություններում, գիտական, մարզական կամ մշակութային գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպություններում: Ընդունվում են տեսանյութեր անգլերենով կամ անգլերեն ենթագրերով:

Համաժողովին մասնակցելու համար նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 12-ը [email protected] էլհասցեին կամ գրանցվել առցանց՝ https://forms.gle/y838N7ioDBdeJ3Jr7:

Դեկտեմբերի 17-ից հետո համաժողովի արդյունքները կհրապարակվեն համաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/groups/svworld:

Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել կանոնակարգում:

Բոլոր մասնակիցները կստանան վկայականներ։