«Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:

Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։

Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:

Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը:

Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։

Դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:

Որպես դասընթացի արդյունք, մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ

  • ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների,
  • ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի,
  • ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների,
  • ագրոձեռնարկատիրության մոդելների,
  • ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների,
  • կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ,

հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան

  • հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսեր,
  • կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան,
  • հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք,
  • կիրառել մարկետինգի ավանդական և թվային գործիքներ:
  • կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում,
  • ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը:

Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:

Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։