Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ եւ ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակում Վալլադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության (բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների), ուսանողները եւ այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները եւ թեմաները կհամապատասխանեն 0821, 0829 ծածկագրի ներքո նշված դասընթացներին (https://uvamobplus.uva.es/publico/courses):

Տվյալ կրթական մակարդակում 7 ամսից ավելի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության մասնակիցներն իրավունք չունեն դիմելու ծրագրին։

Դիմորդները պետք է գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://uvamobplus.uva.es/publico/apply եւ մինչև ս․թ․ սեպտեմբերի 20-ը ներբեռնեն մրցույթի պայմանների վերաբերյալ ուղեցույցի (https://uvamobplus.uva.es/files/80444/37/2ndCall_2122_EN.pdf) 29-րդ էջում նշված փաստաթղթերը։ Դիմելու ամբողջ գործընթացը կատարվելու է առցանց։

Օգտակար հղումներ․

– Ծրագրին դիմելու ուղեցույց

– Վալլադոլիդի համալսարանի վերաբերյալ՝ https://universityofvalladolid.uva.es/

– Անհրաժեշտ փաստաթղթերը՝ https://drive.google.com/…/1-2-PxNyA0Qfbxxa…

– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://uvamobplus.uva.es/publico/courses

– Ասպիրանտների/հայցորդների գիտական աշխատանքների վերնագրերը ըստ կիսամյակների եւ ոլորտների՝ https://uvamobplus.uva.es/publico/courses

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին inter-head@anau.am  էլ․հասցեով կամ այցելել ՄԿԴ։

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Վալլադոլիդի համալսարանը: Հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը խրախուսվում է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները։