Ուսումը Արևմտյան Ատիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2022թ․ գարնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող):

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել inter-head@anau.am էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ. հոկտեմբերի 26-ը:

Օգտակար հղումներ․

Արևմտյան Ատիկայի համալսարանի վերաբերյալ` https://www.uniwa.gr/

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` (https://erasmus.uniwa.gr/en/erasmus/course-catalogue/) (ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկայական ցանկերից):

Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/…/1-2-PxNyA0Qfbxxa…

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ inter-head@anau.am էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։