Հերմինե Գարուշի Մխիթարյան
Բաժնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք - ներքին՝ 2-50
[email protected]
Բաժնի գործունեությունն ուղղված է էլեկտրոնային, համակարգչային ծրագրերի և տեղեկատվական գրագիտության ուսուցման կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, ուսումնական և գիտական անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, մշակման ու տարածման գործառույթների իրականացմանը: Բաժնի գործունեության շրջանակներում առաջնահերթ խնդիրներից են բուհում էլեկտրոնային ուսուցման ներդրումը, տեղեկատվության կառավարման և տեխնոլոգիաների կրթության մատուցումն ու համակարգչային հմտությունների ինտենսիվ դասընթացների կազմակերպումը: Էլեկտրոնային դասընթացների մշակման, գործարկման և իրականացման նպատակով կենտրոնի կողմից մշակվել է ծրագիր, որի հիմնական նպատակն է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին մատուցել հմտություններ՝ համապատասխան ծրագրային ապահովման միջոցով սեփական էլեկտրոնային դասընթացների ստեղծման, մատուցման և գիտելիքների գնահատման համակարգ ստեղծելու վերաբերյալ: