Նորություններ

Էրազմուսյան անմոռանալի չորս ամիս

Ողջույն, ես Ալլան եմ՝ ՀԱԱՀ Խմորման տեխնոլոգիաների արտադրություն եւ գինեգործություն հեռակա երրորդ կուրսից։ Մեծ հաճույքով կցանկանայի ձեզ հաղորդակից դարձնել իմ էրազմուսյան փորձին ու աննկարագրելի գեղեցիկ ժամանակին, որ ունեցել եմ չորս ամիսների ընթացքում՝ Բեժայի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելու որոշմանս հիմնական կռվաններից մեկը եղել է այն փաստը, որ մեր համալսարանը լայն հնարավորություն է ընձեռում [...] Read More

Աշխատանքային կիսամյակը կայացած նորարարական գործելակերպ է․ Կարիերայի բաժնի վերլուծությունը

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը վերջերս իրականացրել է ՀԱԱՀ 2018-2021 թթ․ շրջանավարտների եւ ուսանողների զբաղվածության վերաբերյալ վերլուծություն՝ ներկայացուցչական հարցման հիման վրա։ Հետազոտությունը բավականին հետաքրքիր, ընդհանուր առմամբ՝ ոչ անսպասելի պատկեր է ի հայտ բերել։ Հարցվածներից 311-ն աշխատում է մասնագիտությամբ, 322-ը՝ ոչ մասնագիտությամբ, իսկ 206-ը՝ չի աշխատում։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, [...] Read More

«Ագրարային մենեջմենթ». Միջազգային մագիստրոսական ծրագիր

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում առաջին գործնական կիսամյակը 2024 թ. ապրիլից Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դասընթացների համար դիմումների ընդունման  վերջնաժամկետն է 28․02․2023 թ․։ Դասընթացների սկիզբը  2023  թվականի մարտի 1-ից: Վարձավճարը ամսական 10․000 ՀՀ դրամ։ Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, [...] Read More

Գիտահետազոտական գործունեությունը էլ ավելի խթանող փոփոխություններ կանոնակարգում

2021-ի մարտին գիտխորհուրդը, եթե ոչ երկրում առաջինը, ապա բուհերից առաջիններից մեկը ընդունեց գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների կարգ: Սա շատ կարեւոր քայլ էր, որի շնորհիվ էապես-տեսանելիորեն աշխուժացավ մեր գիտահետազոտական կյանքն ու շոշափելի դարձան արդյունքները: Իսկապես քաջալերող խթան էր սա: Օրերս, գիտխորհրդի վերջին նիստում ընդունվեցին այդ կանոնակարգի լրացումներն ու փոփոխությունները: Խմբագրական բնույթի թեթեւ-գեղագիտական շտկումները (օրինակ՝ «պրոֆեսորադասախոսական»-ը դարձավ [...] Read More

Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնն առաջարկներ ունի

ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ագրարային քաղաքականության վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների մի շարք առաջարկներ։ Այս մասին կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը հայտարարեց ՀԱԱՀ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստին, որը նվիրված էր համալսարանի 2022 թ․ գործունեության հաշվետվությանը։ Առաջարկներից մեկը վերաբերում է գյուղատնտեսության նախարարության բացակայության (եւ էկոնոմիկայի նախարարության գործառական [...] Read More

ՏԱԱ ինստիտուտում փորձուսուցում-աշխատանքային կիսամյակը հագեցած էր

Կենսագործունեության անվտանգություն մասնագիտության 6 ուսանողներ վերադարձել են աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումից, որն անցել են Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ ՍՊԸ-ում։ Վերադարձել են՝ մասնագիտական գործնական հմտություններով հարստացած, մասնագիտությանը եւս մի քիչ սիրահարված, աշխատանքային կարիերայի հաջող մեկնարկով ոգեւորված։ Ճարտարագիտական ֆակուլտետի եւ հատկապես Կենսագործունեության անվտանգության ամբիոնի եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի միջեւ սերտ գործընկերություն է ձեւավորվել վերջին տարիներին, որը [...] Read More

Գետաշենի ագրոդպրոցի աշակերտները ծանոթանում են ագրարային մասնագիտություններին

«Շոկոլադագործություն» դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման՝ հունվարի 27-ին կայացած արարողությանը, որը զուգակցվեց կարիերայի ուղղորդման միջոցառման հետ, շոկոլադագործության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին հյուրընկալել էինք նաև Հայաստանում միակ ագրոդպրոցի՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի աշակերտներին։ ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում անցկացված դասընթացների տարբեր ժամանակների մասնակիցների ստեղծած շոկոլադները համտեսելուց առաջ աշակերտները հնարավորություն ունեցան [...] Read More

Գիտխորհուրդը լսեց 2022 թվականի տարեկան հաշվետվությունը

Այսօր՝ հունվարի 30-ին կայացավ Գիտխորհրդի այս տարվա առաջին նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը հանդես եկավ ՀԱԱՀ 2022 թ․ գործունեության  հաշվետվությամբ։ Այն բովանդակում էր կրթական ծրագրերի վերափոխմանը, արդի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծմանը, դասախոսական կազմի կարողությունների զարգացմանը, աշխատանքային կիսամյակին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը եւ գիտության առեւտրայնացմանն առնչվող հարցեր։ Գործունեության բոլոր հիմնական ուղղություններով ակնհայտ է առաջընթացը, որն արձանագրվել է [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Այսօր՝ Հայոց բանակի օրը, ջերմորեն ողջունում եմ հայ սպաներին եւ զինվորներին, նրանց հարազատներին եւ ամբողջ ժողովրդին: Շնորհավորում եմ կարեւորագույն ազգային տոնի առթիվ, մաղթում խաղաղություն մեր երկրին: Խոնարհվում եմ Հայրենիքի ապագայի համար անմահացած մեր հերոսների հիշատակի առջեւ․ նրանց իմացյալ նվիրումը դեռ խոսելու է դարերի մեջ։ Ազգային բանակը մեր ժողովրդի ամենանվիրական իղձերի արտահայտիչն ու արժեքների կրողն ու [...] Read More

AFISHE. Տեղեկատվությունն իբրեւ բացառիկ կարեւոր արժեք

Մեր կայքի ուշադիր հետեւորդները տեղյակ են, որ հունվարի 25-ին մեկնարկեց «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի առաջին աշխատաժողովը: Նախագծի համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, հայաստանյան գործընկերները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Եռօրյա աշխատանքային հանդիպմանը [...] Read More