Նորություններ

Մեկ օր Ագրարայինում․ վարպետաց դասեր՝ ըստ ձեր նախասիրության

Մեկ օր Ագրարայինում․ վարպետաց դասեր՝ ըստ ձեր նախասիրության Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը ավագ դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետաց դասերին՝ սկսած փետրվարի 20-ից։ Դպրոցականները հնարավորություն կունենան մասնակցել եւ կարեւոր գործնական հմտություններ ձեռք բերել հետեւյալ ոլորտներից․ • Նոր տեսակի հրուշակեղեն եւ շոկոլադի արտադրություն [...] Read More

Կենդանիների համարակալման եւ հաշվառման անփոխարինելի դերը սննդի շղթայում

Փետրվարի 9-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի Անասնաբուժություն եւ անասնաբուծություն մասնագիտության եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության մի խումբ ուսանողների եւ դասախոսների համար շատ հետաքրքիր հանդիպում էր կազմակերպվել Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի սննդի անվտանգության եւ կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ Չախմախչյանի հետ։ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, ներկայացնելով [...] Read More

Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և Հունգարիայի կառավարության կրթաթոշակային ծրագիր 2023-2024 թթ․

2023-2024 թթ․-երի համար ուսանողներին առաջարկվում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը անգլերեն լեզվով՝ Գյուղատնտեսական ջրերի կառավարման ճարտարագիտություն Կենսատեխնոլոգիաներ Կրթաթոշակը կփոխհատուցի՝ Հայտի և ուսման վճարները Կեցության և օրապահիկի ծախսերը Ապահովագրության ծախսերը Ընտրությունը կկատարվի երկփուլ մեխանիզմով, երկրորդ փուլի ընթացքում դիմորդները հնարավոր է հանձնեն անգլերեն լեզվի գրավոր կամ բանավոր քննություն։ Թեկնածուները կընտրվեն հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ Գերազանց առաջադիմություն Անգլերեն լեզվի [...] Read More

Ագրոնոմիականից հետո աշխատանքային կիսամյակի հաջողությունը կրկնում են մյուս ֆակուլտետները․ ռեկտորատի նիստը

Ռեկտորատի երեկվա՝ փետրվարի 8-ի նիստը մեկնարկեց նախագահողի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հայտնած այն լուրով, որ նույն օրը համալսարանում հյուրընկալված ԱԿԲԱ բանկի խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել մարզային դպրոցներում ագրադասարաններ ստեղծելու՝ համալսարանի նախաձեռնությանը։ Դեկանները, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետը, քոլեջի տնօրենը հանդես եկան 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի քննությունների արդյունքների մասին հաղորդումներով․ դեկանները խոսեցին նաեւ աշխատանքային կիսամյակի անցկացման արդյունքների [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ԱԿԲԱ բանկի ղեկավարներին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր ընդունեց ԱԿԲԱ բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանին եւ վաճառքների խթանման եւ տարածաշրջանային կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանին։ Ռեկտոր Ուռուտյանի եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, Ագրոդրոնների, Օրգանական գյուղատնտեսության, Ընդհանուր քիմիայի, Սննդամթերքի որակի հսկման, Գարեջրագործության եւ թորման, Հացի, [...] Read More

«ԱԹՍ-ների կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» դասընթաց

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» անվճար դասընթաց։ Դասընթացի միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների կիրառման ոլորտում՝ դառնալով ագրոդրոնի օդաչու/օպերատոր (ագրոպիլոտ)։ Ո՞վ կարող է մասնակցել․ ՀՀ մարզերի 15-29 տարեկան երիտասարդները, կանայք եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր [...] Read More

Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա․ հանդիպում մասնագետի հետ

«Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա» վերտառությամբ այսօրվա՝ փետրվարի 7-ի սեմինարը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հերթական նախաձեռնությունն էր, որը որոշակիորեն լրացրեց ուսանողների իրազեկության պակասը աշխատաշուկայի, աշխատանք գտնելու գործընթացի պլանավորման, մրցունակ կենսագրական փաստաթղթերի կազմման եւ մատչելի կրթական հարթակներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ։ Այս ամենին նրանց հաղորդակից դարձրեց www.staff.am աշխատանքային հարթակից հրավիրված Հասմիկը, որը բավականին տեղյակ էր աշխատաշուկայի [...] Read More

Էրազմուս+․ փոքր պատմություն մեծ ճամփորդությունից

Ես Արմանն եմ, 22 տարեկան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող։ Ուզում եմ կարճ պատմել Էրազմուս+ ծրագրի շրջանակում իմ անցկացրած 4 ամիսների մասին, որն ինձ հնարավորություն տվեց ուսումս շարունակել Պորտուգալիայում գտնվող Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում: Անշուշտ, դա իմ կյանքի լավագույն հատվածներից մեկն էր։ Պորտուգալիան հնագույն պետություններից է, որը հայտնի է ամրոցներով, գինիներով, բավականին տաք եղանակով [...] Read More

Մրցույթ՝ իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Իրավաբան Աշխատանքի նկարագրություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է մրցույթ Իրավաբանական բաժնի իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Աշխատանքային պարտականություններ՝ ՀԱԱՀ-ի կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի, այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցություն, մշակում, առկա պայմանագրերի, այլ փաստաթղթերի իրավական համապատասխանեցում, Իրավաբանական և կազմակերպաիրավական բնույթի հարցերով խորհրդատվություն, Իրավական հարցերի վերլուծություն (ինչպես նաև անհրաժեշտ այլ առաջադրանքների կատարում) Համալսարանի և այլ կողմերի միջև [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) կամ վերապատրաստվելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ներքոհիշյալ ոլորտներում եւ նախկինում համագործակցել են Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի որեւէ դասախոսի հետ՝ Ագրարային [...] Read More