Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի սեպտեմբերի 17-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 1. Օտարման առարկա գույքի տվյալները Հետևյալ հղմամբ տեղադրված են օտարման ենթակա գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ)։ Հղում՝ Օտարման ենթակա գույքի բնութագրիչներ 2. Մրցույթի կարգը [...] Read More
Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում հերթական հանդիպումը եւ վերապատրաստման փուլը, որ մեկնարկել էին օգոստոսի 25-ին, ավարտվեց երեկ՝ սեպտեմբերի 2 -ին։ Նախագիծն իրականացնող կոնսորցիումը՝ Հոլանդական AgriWatch B.V., չեխական Wirelessinfo, հայաստանյան «Անդեր սան» ընկերությունները եւ Հայաստանի ազգային [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-2026 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումը 5 ամսով (փետրվար-հուլիս) Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (3 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում [...] Read More
Լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 95-ամյակը։ Նշանակալից հոբելյանի առթիվ վաստակաշատ գիտնականին, մանկավարժին եւ ավագագույն ընկերոջը ջերմորոն շնորհավորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մեծ ընտանիքը։ Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930 թ․ օգոստոսի 31-ին, Երեւանում։ Ճիշտ մեր համալսարանի տարեկիցն է․ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը հիմնադրվել է 1930 [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ եւ համալսարանի կազմում գործող Հանրակրթական ծրագրերի ուսումնական վարժարանի աշակերտներ, հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Այս օրը նշանավորվում է կրթվելու, զարգանալու, կատարելագործվելու եւ առաջադիմելու հերթական փուլին սկիզբ դնելով եւ դառնում գիտելիքի դերն ու գերհզոր ազդեցությունը արժեւորելու առիթ։ Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել 2025 – [...] Read More
Բուհը վերադառնում է արձակուրդից, եւ անմիջապես հայտնվում խիստ աշխատանքային տրամադրություն-միջավայրի մեջ: Երկու տարի առաջ մեկնարկած VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը Ագրարային համալսարանի, Նիդերլանդների, Չեխիայի մեր գործընկերների եւ տեղի արտադրողների («Անդեր Սան» ընկերության) հետ հրաշալի` գիտություն-բուհ-արտադրություն անքակտելի շղթայի քրեստոմատիական օրինակ: Մեր մասնագետները վերապատրաստումների են [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի երիտասարդ գործընկերներ։ Արդեն 26-րդ անգամ աշխարհն օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդության միջազգային օրը, գեղեցիկ եւ կարեւոր տոն, որի այս տարվա կարգախոսն է՝ «Տեղերում երիտասարդների գործողությունները հանուն Կայուն զարգացման նպատակների եւ անդին»: Խորհրդանշական է, որ մեր համալսարանը հենց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում մեծ հաջողություն գրանցելու շնորհիվ, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025 թ. բուհերի լրացուցիչ մրցույթով ընդունելության եւ մրցույթի հիման վրա Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված ցուցակների համաձայն անվճար եւ վճարովի ուսուցման համակարգերում ըստ մասնագիտությունների եւ ըստ կրթական ծրագրերի ՀԱԱՀ-ի առկա ուսուցման ձևի առաջին կուրս ընդունված դիմորդների ցուցակը։ Լրացուցիչ մրցույթով վճարովի ընդունվածների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ, [...] Read More
Համաձայն ՀՀ 2024 թ․ մայիսի 22-ի ՄԿՈՒ մասին օրենքի 34 հոդվածի 1.1, 1.2 կետերի, ՀՀ հանրակրթության մասին օրենքի 26 հոդվածի 1-ին կետի եւ ՀՀ կառավարության 16.02.2023 թ. որոշման թիվ 216-ի 8-րդ բաժնի 3 մասի, ՀԱԱՀ-ի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում դասավանդելու համար հայտարարվում է մրցույթ դասախոսի/մանկավարժի թափուր տեղը զբաղեցնելու համար Աշխարհագրություն առարկայի գծով՝ 1,0 դրույք: [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հնարավորություն է ստացել 2025 թվականի սեպտեմբերից իրականացնելու «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» բակալավրիատի կրթական ծրագրով կադրերի պատրաստում։ Նոր եւ խոստումնալից կրթական ծրագրին հատկացվել է առկա ուսուցման 30 տեղ, որոնք, առանց միասնական քննություններ հանձնելու, կարող են համալրել քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 30-ը։ Հանրահայտ է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, [...] Read More



