Երեկ՝ հունիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադարամի այս տարվա կրթաթոշակառուները՝ հանդիպելու Կակոսյան ընտանիքի ներկայացուցիչների՝ պարոն Քեն Կակոսյանի եւ նրա մոր՝ տիկին Մաքսենա Կակոսյանի հետ: «Կակոսյան» կրթաթոշակառուներն այս տարի 19 են, որից 9-ը՝ Ագրարային համալսարանի ուսանող: Մերոնցից բացի կրթաթոշակի են արժանացել ուսանողներ Հայաստանի ամերիկյան համալսարանից եւ ԵՊՀ-ից: [...] Read More
Էրազմուս+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում /GeoTAK» «ԵՏ տեխնոլոգիաները բնական ռեսուրսներում» թեմայով վերապատրաստում անցնելու եւ համակարգող աշխատաժողովին մասնակցելու համար Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, ծրագրի համակարգող/կատարող-հետազոտող Գուրգեն Եղիազարյանը 2023 թ․ հունիսի 4 - 10-ը, իսկ դոցենտ, ծրագրի կատարող-հետազոտող Նաիրա Ալոյանը եւ մասնագետ, ծրագրի [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 9-ին մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած միջգերատեսչական խորհրդատվական աշխատաժողովին, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության ներդրումային պլանավորմանը՝ «Որոշումների կայացման բարելավումը հանուն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կլիմայադիմակայուն զարգացման» տեխնիկական օժանդակության տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ [...] Read More
Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀԱԱՀ ԱգրիԹեք ինկուբատորի լսարանում օրերս հավաքվել էին քննարկելու ՀՀ անտառային քաղաքականության, ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագրի նախագիծը։ Քննարկումը վարում էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հանդիպմանը հրավիրված էր Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը, որի շահագրգիռ մասնակցությունն ու մասնագիտական մոտեցումները բարձր գնահատեցին քննարկման մասնակիցները։ Քննարկման առարկա դարձած [...] Read More
Հունիսի 10-ին Սյունիքի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում կայացած Ոչխարների խուզի փառատոնում Ագրարային համալսարանը ներկայացնում էին Սիսիանի մասնաճյուղը, որը գործունեության 19 տարիների ընթացքում հստակ ասելիք ու անելիք է ունեցել մարզի գյուղատնտեսության ոլորտում, եւ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունը։ Սյունիքի մարզում արդեն 6-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի իրականություն դարձավ շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, «Դը Ռանչ» ՍՊԸ-ի [...] Read More
Հայաստան աշխատանքային այցի եւ «Մենք կյանքի ենք կոչում առաջընթացը» ծրագրի շրջանակում հունիսի 8-ին DSM-Firmenich հայտնի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ խոզաբուծության զարգացման ոլորտին նվիրված սիմինար-գիտաժողով։ Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից խոզաբուծական տնտեսությունների, անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ, գործող անասնաբույժներ, ինչպես նաեւ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ։ DSM-Firmenich-ի բարձրակարգ մասնագետներ Սերգեյ Խուսաինովը, [...] Read More
Մեր քոլեջի սաները դուալ կրթության տրամաբանության շրջանակում, դասախոսների ուղեկցությամբ, ուսումնասիրել են խաղողի մշակման բոլոր փուլերը, որոնք գինեգործության հաջողությունների գլխավոր նախապայման են: Օրերս քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը արձագանք է ստացել Արմենիա վայն ընկերության մարդկային ռեսուրսների եւ կազմակերպչական աշխատանքների գծով տնօրեն Մերի Ադամյանից: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Վարդանյան, սիրով տեղեկացնում եմ, որ Անտոն Քոչինյանի անվան [...] Read More
2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի [...] Read More
Այսօր՝ հունիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Կաունասի Վիտաուտաս Մագնուս համալսարանի Գյուղատնտեսության ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով նախատեսվում է իրականացնել համակողմանի ոսումնահետազոտական համագործակցություն։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, դեկաններ, փոխդեկաններ։ Ողջունելով լիտվացի հյուրերին, ռեկտոր Ուռուտյանը հակիրճ ներկայացրեց Ագրարային համալսարանը, միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկկողմ համագործակցության հնարավորությունները, մանավանդ՝ [...] Read More
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցել ապրանքների մատակարարման մրցույթի։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ ցանկը կարելի է ներբեռնել ստորեւ։ Լոտ 1 – կաթնամթերքի վերամշակման համար Լոտ 2 – արտադրական գործունեության համար Լոտ 3 – մրգի վերամշակման համար Լոտ 4 – արտադրական տարածքի պարագաներ Լոտ 5 [...] Read More