Նորություններ

Ուստարվա առաջին գիտխորհուրդը․ մարտահրավերներին արձագանքել զարգացման անսխալ գործելաոճով

Սեպտեմբերի 28-ին կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը ցավով նշեց, որ ուստարվա առաջին նիստը տեղի է ունենում Արցախի հանդեպ ագրեսիայի, արցախահայությանը պատուհասած ողբերգական իրադարձությունների ու բռնի տեղահանման պայմաններում։ ՀԱԱՀ-ն, մասնավորապես Սիսիանի մասնաճյուղը, ակտիվորեն ներգրավված է Արցախի մեր հայրենակիցների աջակցության տարբեր աշխատանքներում։ Հնարավորություններ են ստեղծվել մեր բազմամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի եւ [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է դիմում-հայտերի ընդունելություն «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը [...] Read More

ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողովը սիրով սպասում է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը համալսարանի երկարամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաեւ Արցախի այլ բուհերի՝ բռնի տեղահանված ուսանողներին հրավիրում է Ագրարային համալսարան՝ ուսումը ըստ մասնագիտությունների շարունակելու հնարավորությունները դիտարկելու համար։ Ուսանողները ձեռքի տակ եղած փաստաթղթերով կարող են այցելել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին եւ ժամերին, հասցե՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ․ հեռ․՝ (095) 52-17-53, [...] Read More

Սերգեյ Չախմախչյան

Սերգեյ Չախմախչյան Ծնվել է՝ 1978 թվականի ապրիլի 28-ին [email protected] Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության փորձագետ, անասն․գիտ․թեկնածու Կրթություն և վերապատրաստում 2000-2003 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի մագիստրատուրան 1995-2000 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը՝ [...] Read More

Նունե Սարուխանյան

Նունե Սարուխանյան Ծնվել է` # [email protected] «Կանաչ արահետ» ՀԿ, հիմնադիր տնօրեն, գյուղ.գիտ.թեկնածու Կրթություն և վերապատրաստում 1981-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը՝ ստանալով գիտնական-ագրոնոմի որակավորում 1986-1987 թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ,Գյուղատնտեսության ոլորտի տնտեսագետ-կազմակերպչի դիպլոմ Համաժողովներ 2001 թ. Անդրկովկասում գյուղատնտեսական ու բնապահպանական խնդիրները, միջազգային գիտական համաժողով, Երևան 2002 թ. մարտ, Օրգանական գյուղատնտեսությունը Եվրոպական [...] Read More

Գյուղատնտեսական քոլեջների ուսանողները Ոսկեհատի ՈՒՓՏ-ի ինտենսիվ այգիներում

Ֆրուտենիա նախագծի շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսության ինտենսիվ այգում ՀԱԱՀ ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու, Ֆրուտենիա նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը սիրով ընդունեց գյուղատնտեսական երեք քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։ Նախագծի պատասխանատուների հերթական նախաձեռնությունը նպատակ ուներ Նոր գեղիի ակ․ Աղաջանյանի անվան, Մասիսի եւ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին ծանոթացնել ինտենսիվ այգիների կառավարման սկզբունքներին, ավանդական այգիների նկատմամբ ունեցած [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմել է ՀԱԱՀ միջազգային գործընկերներին

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմել է համալսարանի միջազգային գործընկերներին՝ կոչ անելով իրենց համայնքներում բարձրաձայնել Արցախում առկա իրավիճակի, հայերի նկատմամբ Ադրբեջանի եւ իր հովանավոր պետությունների սանձազերծած ցեղասպանական գործողությունների, հազարամյակների իր բնօրրանից էթնիկ զտումների միջոցով դուրս մղելու քաղաքականության մասին։ Ռեկտոր Ուռուտյանը գործընկերներին տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը հանդուրժողական վերաբերմունք է հանդես բերել ավելի քան 9 ամիս տեւած [...] Read More

Արցախում իրավիճակի բերումով երեւանյան առաջին միջազգային Կանաչ խորհրդաժողովը չի կայանա

Եւրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ կազմակերպելիք՝ Հայաստանում 1-ին Կանաչ խորհրդաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել ս․թ․ հոկտեմբերի 4-5-ը, հետաձգվում է՝ արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների բերումով։ «Հայաստանում հարակայուն զարգացման ապահովում՝ կանաչ գյուղատնտեսության միջոցով» կարգախոսով անցկացվելիք խորհրդաժողովը նվիրված էր լինելու կանաչ գյուղատնտեսության բնագավառում հարակայուն զարգացմանը եւ կիրառական հետազոտություններին եւ ռազմավարական առումով հեռանկարային [...] Read More

Միջին մասնագիտական հաստատություններից ՀԱԱՀ հեռակա վճարովի ուսուցման 2-րդ կուրս ընդունված շրջանավարտների ցուցակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2023-2024 ուստարվա վճարովի հեռակա ուսուցման 2-րդ կուրս է ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած 167 շրջանավարտ՝ տարբեր մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի գծով։ Հեռակա վճարովի ուսուցման 2-րդ կուրս ընդունված եւ առաջացած առարկայական տարբերությունները հանձնելու թույլտրություն ստացած ուսանողների ցուցակը, մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի ցանկը նշված են ՀԱԱՀ ռեկտորի համապատասխան հրամանում։ Read More

Ագրարային համալսարանը միանում է Արցախի մեր հայրենակիցների աջակցության կամավորական աշխատանքներին

Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Արցախի հումանիտար ճգնաժամը եւ սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի իրողությունները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները պատրաստակամություն են հայտնում միանալ Արցախի մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին։ Ըստ անհրաժեշտության հնարավոր աջակցության տրամադրման համար ՀԱԱՀ ուսանողները եւ աշխատակիցները կարող են [...] Read More