Նորություններ

Համալրում. լուծման կարոտ հիմնախնդիր

Վերջին տարիներին բուհական հիմնախնդիրներից գլխավորը թերեւս առաջին կուրսերի համալրումն է: Անբացատրելի է, բայց փաստ. երկրի տնտեսության գերակշիռ հատվածը զբաղեցնող ագրարային եւ վերամշակող ոլորտների համար մասնագետներ պատրաստող միակ բուհի՝ անգամ անվճար ուսուցման տեղերն են թափուր մնում: Այսօր աշխարհում ամենից շատ պահանջարկ կա անասնաբույժների, սելեկցիոներ-գենետիկոսների, կենսատեխնոլոգների: Եւ՛ պահանջարկն է մեծ, եւ՛ այս մասնագետների աշխատավարձերը: Դե, փորձեք այս [...] Read More

ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորն անցկացրեց գյուղստարտափների 4-րդ մրցույթը

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլի «դեմո» օրը՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը, ՀԱԱՀ Ագրոտեխ ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանը, ոլորտի մասնագետներ: Միջոցառման ընթացքում նախնական ընտրություն անցած 15 թիմերը իրենց գաղափարները ներկայացրեցին մասնագիտական խմբին եւ որպես արդյունք՝ 8 թիմ անցավ [...] Read More

Միջբուհական մարզախաղեր. մենք հաղթող ունենք

Մեր բուհի ներկայացուցիչները ավանդաբար հաջող են հանդես գալիս միջբուհական մարզական ստուգատեսներում: Այս տարին, փառք Աստծու, բացառություն չէ: Այսպես, ժայռամագլցում մարզաձեւում խաղարկվող վեց մեդալից երեքը նվաճեցին մեր ուսանողները: Ընդսմին՝ մեկը ոսկե: Աղջիկների մրցապայքարում ակնհայտ առավելությամբ հաղթող է դարձել ՀԱԱՀ մագիստրատուրայի սան Հերմինե Վարդանյանը: Տղաների մրցապայքարում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից առաջին կուրսի ուսանող Արմեն Մինասյանը երկրորդն էր, [...] Read More

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ:  Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները [...] Read More

Փորձուսուցում. արտադրական շրջափուլի խանդավառ, գիտելիքառատ ամփոփում

Բարձր կուրսերում ավարտին է մոտենում արտադրական փորձուսուցման հաշվետվությունների պաշտպանության փուլը: Սեպտեմբերի 17-ին ԳՏ-4 կուրսը ամփոփում էր տեսած-յուրացրածը: Կոնյակի «Արարատ» եւ «Նոյ»՝ իրենց մասնաճյուղերով, գինու եւ գարեջրի գործարաններ՝ բոլորը սիրով են ընդունել մեր ուսանողներին, հաստատապես շատ լավ գիտակցելով, որ հենց նրանց շարքերում են իրենց վաղվա աշխատակիցները: Իսկ սա նշանակում է, որ արտադրող ընկերությունները եւս նախանձախնդիր են, [...] Read More

Նախապատրաստական դասընթաց ՀԱԱՀ-ում «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա ընդունելության համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իրականացնում է նախապատրաստական դասընթաց «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա առկա և հեռակա կրթական համակարգեր դիմողների համար: Նախապատրաստական դասընթացի նպատակը հանրակրթական հաստատությունների աշակերտների և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների նախապատրաստումն է Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուն ։ Նախապատրաստական դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ից՝ 8 ամիս ժամկետով։ Շրջանների դիմորդների համար [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի Սեպտեմբերի 21-ի ուղերձը

Երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, հիմնվելով նախորդ տարվա օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի վրա, հայ ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով, ազատ կամարտահայտությամբ որոշեց իր ճակատագիրը՝ գրեթե միաձայն քվեարկելով անկախության օգտին։ Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ հանրապետություն։ Անկախությունը հայության դարավոր նվիրական երազանքների ու նրա լավագույն զավակների ծրագրերի մարմնացումն է։ Անցած երեք տասնամյակները մաքառումների, [...] Read More

Ռումինական համալսարանը համալրում է գործակիցների ընդլայնվող ցանկը

Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ Բուխարեստի ագրոնոմիական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատասխանատուների առցանց հանդիպում։ Այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն էլ վարում էր հանդիպումը։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության [...] Read More

Բացակայությունների մտահոգիչ հարցը քննարկվեց… մշտապես ներկա ուսանողների հետ

Հայտնի բան է, տեխնոլոգիական ֆակուլտետը մի տեսակ կուռ-համախմբված ընտանիք է հիշեցնում՝ դեկանատ-ամբիոններ-ուսանողներ, բոլորը միասին: Իսկ ընտանիքում երկրորդական հարցեր, մանրուքներ չկան: Եթե կա բացթողում, ուրեմն պետք է գտնել պատճառն ու շտկել իրավիճակը: Դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը, որ միշտ ծնողի հոգատարությամբ է կատարում աշխատանքը՝ անթաքույց հպարտանում է սաների հաջողություններով, անհանգստանում թերացումներից, նկատել է, որ [...] Read More

Դեսպան Օրդվեյի այցը Ագրարային համալսարան

Սեպտեմբերի 17-ին ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին, որը Հայաստանում է գտնվում մասնավոր այցով։ Նրան ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցներ։ Ռեկտոր Ուռուտյանի եւ ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ միասին դեսպան Օրդվեյին համալսարանի հարկի տակ ջերմորեն ողջունեցին ԱՈՒԿ-ի, Ի-Վ-Էն գինու ակադեմիայի, [...] Read More