Նորություններ

HGI

«Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը»

Հարգելի ուսանողներ և աշխատակիցներ, Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից անց է կացվում «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։ Մրցույթի հիմնական նպատակներն են՝ Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի արդյունքում վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում 1 շաբաթ դասավանդման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման համար։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության իրենց առաջարկը: Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղմամբ [...] Read More

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակության հերթական այցը

Փետրվարի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությանը՝ նորընտիր ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ։ Սա բարեկամ համալսարանների ռեկտորների երկրորդ հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին, Ագրարայինում: Հերթական այցը միտված էր համալսարանների համագործակցության լավագույն ավանդույթների շարունակականության ապահովման եւ հետագա խորացմանն առնչվող պայմանավորվածություններն ավելի առարկայական դարձնելուն: Ռեկտոր Ուռուտյանը գործընկերներին սիրով ծանոթացրեց Ագրարայինի նոր ենթակառույցներին: [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Վալենսիայում

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության եւ շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տեւողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։  Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 տեղ)։ [...] Read More

Դասախոսների հարցումները, ավարտական կուրսում ուսման վարձի չափը՝ ռեկտորատի նիստում

Փետրվարի 24-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստը սկսելուց առաջ ռեկտորը շնորհավորեց ներկաներին՝ նախօրյակին համալսարանում Գարեջրի եւ թորման լաբորատորիայի բացման առթիվ: «Սա բուհ-մասնավոր հատված համագործակցության եւ մրցունակ կրթական միջավայրի ստեղծման լավագույն օրինակ է, ընդ որում մեզ աջակցած ԱԿԲԱ Ֆեդերացիան եւ Երեւանի գարեջուր ՓԲԸ-ն համատեղ նոր նախագծեր իրականացնելու ցանկություն են հայտնել», - ասաց [...] Read More

Մասնակցության հնարավորություն Ռադբաուդի համալսարանի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին

Այս տարի եւս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ անգլերենին գերազանց տիրապետող դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարեւոր է, քանի որ մասնակիցները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ եւ հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի [...] Read More

Սերմերի եւ տնկանյութի հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մեկնարկը տրված է

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման» նախագծի շնորհանդեսը՝ ոլորտի շահակիցների բավականին ներկայացուցչական կազմի ներկայությամբ: Նախագիծը ԵՄ ֆինանսավորմամբ եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացնում է Ագրարային համալսարանը: Նախագծի ընդհանուր նպատակը հանգում է Հայաստանում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման արդյունավետ համակարգի բացակայության պայմաններում բարձրորակ սերմերի եւ տնկանյութի հասանելիության ապահովմանը եւ այս ուղղությամբ [...] Read More

Երեւանի պատական հումանիտար քոլեջի ուսանողների դասերը Ագրարային համալսարանում

Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պարույր Էֆենդյանը հետաքրքիր հանդիպում էր նախաձեռնել Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում՝ այնտեղ հրավիրելով Երեւանի պետական հումանիտար քոլեջի իր ուսանողներին: Պրոֆեսոր Էֆենդյանը քոլեջականներին ծանոթացրեց ամենաարդիական սարքերով ու գործիքներով հագեցած կենտրոնի գործունեությանը եւ ոչ միայն: Նա խոսեց առհասարակ Ագրարային համալսարանում առաջարկվող կրթական տարբեր ծրագրերի, ագրարային մասնագիտությունների կարեւորության [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Վալենսիայում

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության և շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022 թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տևողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։  Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 [...] Read More
xaxoxi et glxavor agrarayin hamalsaran

Քոլեջի ուսանողները խաղողի էտ կատարեցին Ոսկեհատի տնտեսությունում

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ ծրագրի շրջանակում «Խմորման արտադրություն եւ գինեգործություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները Ոսկեհատի ՈՒՓՏ-ում մասնակցեցին խաղողի էտի աշխատանքներին` Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ.գ.թ. Բելլա Գրիգորյանի գլխավորությամբ: Այսպիսով քոլեջականներն ազդարարեցին «սեզոնի բացումը»՝ խաղողի այգու վեգետացիոն աշխատանքների սկիզբը: Ուսանողները հետեւեցին այգեբացի աշխատանքներին եւ մեծ ոգևորությամբ առաջին անգամ մասնակցեցին էտի աշխատանքներին: Տեսական գիտելիքներն [...] Read More