Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, քոլեջի ու վարժարանի սաներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ եւ հղում ամենաջերմ մաղթանքներս այս գեղեցիկ, իմաստալից տոնի առթիվ։ Տոնը լայնորեն նշվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում։ Այն ուսանող երիտասարդության համար սերնդակիցների ու հավասարակիցների, նաեւ ավագ սերնդի հետ համերաշխության, կրթության իրավունքի, անձի ազատ կամարտահայտության [...] Read More
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Քեն Կակոսյան ընտանիք կրթաթոշակային հիմնադրամի շնորհանդեսը։ Քեն եւ Իրինա Կակոսյանները Սփյուռքում (Նյու Յորքում) գործող հայտնի բժիշկներ են։ Հիմնադրամը տարեկան 100․000 ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանի մարզերից եւ Արցախից եկած առաջադեմ եւ պատվախնդիր այն ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, որոնք սովորում են երեք բուհերում՝ Հայաստանի ամերիկյան, Երեւանի պետական եւ Հայաստանի [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռեկտոր Վարդան Ոռուտյանն ընդունեց Ռումինիայի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության պետական քարտուղար Դրագոշ Կոստին Տելեհուզին եւ նախարարության խորհրդականներ Դիանա Պավելեսկուին ու Ժորժետա Մուշատին՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ։ Հանդիմպմանը մասնակցում էր ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Ռումինական պատվիրակության այցի հիմնական նպատակը գինեգործության զարգացման հաջողված փորձի ուսումնասիրությունն էր։ [...] Read More
Տասնյակ դպրոցների Արմաթ ինժեներական լաբորատորիաների հարյուրավոր աշակերտներ ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլին (որը կայացավ ՀԱԱՀ-ում նոյեմբերի 4-5-ին) հաջորդող շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնակիցների գաղափարներին ու ստեղծած մանրակերտներին։ Հիշեցնենք, որ ինկուբացիոն եռամսյա փուլին հաջորդած եզրափակիչին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 6 թիմ, 3-ը [...] Read More
Երեւանի թիվ 112 ավագ դպրոցում կարեւոր են համարում դպրոց-բուհ կապը եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացին անմիջական շփումների միջոցով աջակցելը։ Այս հարցում նրանք հաջողությամբ գործակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հետ։ Նոյեմբերի 14-ին դպրոցի տասներորդդասարանցիներն այցելեցին համալսարան՝ փոխտնօրեն Աշխեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ինչպես միշտ, դպրոցականներին ջերմությամբ ընդունեց Կարիերայի բաժնի մասնագետ Մանե [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այսօր առանձնակի ոգեւորության առիթ ունեին, որ չէին էլ թաքցնում․ ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Տեր-Մովսեսյանի ծննդյան հոբելյանն էր, ինչպես նաեւ Ագրարային համալսարանում նրա աշխատանքային գործունեության 40-ամյակը։ Պարոն Դավեյանը ըստ արժանվույն գնահատեց դոցենտ Տեր-Մովսեսյանի երկարամյա ներդրումը [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Ագրարային համալսարանում էին Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի եւ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողներից բաղկացած բավականին պատկառելի պատվիրակությունը՝ դասախոսների ուղեկցությամբ։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում նրանց դիմավորեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը եւ հակիրճ ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում ուսման եւ անհատական զարգացման համար ստեղծված արդիական պայմանները եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական և կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, բացառությամբ առաջին կուրսում սովորողների, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
Պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները նոյեմբերի 10-ին Ի Վի Էն գինու ակադեմիայի համտեսի սրահում եւ լաբորատորիայում անցկացրեցին գինու որակի գնահատման դաս, այլ խոսքով՝ համտես-փորձաքննություն ․․․ Անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանի ղեկավարությամբ։ Բանն այն է, որ անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալթունյանը ուսանողների դատին էր ներկայացրել իր իսկ հեղինակած կարմիր անապակ [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի համահիմնադիր, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տեխասի A&M համալսարանի պատվավոր պրոֆեսոր, գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Նիքըլսը ձայների մեծամասնությամբ (63,52 %-ով) հաղթել է երկու երիտասարդ մրցակիցներին եւ ընտրվել Տեխասի նահանգի Բրազոս կոմսության Քոլիջ Ստեյշն քաղաքի քաղաքապետ։ Այս քաղաքում է գտնվում մեր համալսարանի տասնամյակների գործընկեր [...] Read More



