Միջբուհական գիտաժողով Ագրարայինում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող  ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 23-ից 28-ը:

Ուսանողական գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները:

Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թ. մայիսի 15-ը  հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլհաս­ցեով՝ [email protected]:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները պետք է ունենան մասնագիտական հետեւյալ ուղղությունները․

– Ագրոէկոլոգիա եւ ագրոնոմիա

– Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծություն

– Ճարտարագիտություն

– Սննդագիտություն եւ կենսատեխնոլոգիաներ

– Տնտեսագիտություն եւ ագրոբիզնես

Հասարակական գիտություններ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են ՀԱԱՀ «Հայացք» ուսանողական գիտական հոդվածների ժողովածուում:

Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար այցելեք այս հղմամբ։