Բայց ընդունենք, որ երկրորդ տեղն էլ պակաս հեղինակավոր չէ… Փետրվարի 3-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում կայացավ շախմատի միջբուհական առաջնությունը: Մասնակցում էր 7 թիմ: Հաղթողի պատվատիտղոսը նվաճեց ԵՊՀ թիմը, երրորդ հորիզոնականում ֆիզկուլտինստիտուտի աշխատակիցներն էին: Մասնակցում էին նաեւ Պոլիտեխնիկը, Տնտեսագիտական, Մանկավարժական եւ Սլավոնական համալսարանները:
Մեր բուհը ներկայացնում էին ՀԱԱՀ Հայաստանի շախմատի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն Ռաֆայել Չատինյանը, ՏՏ կենտրոնի աշխատակիցներ Արթուր Գեւորգյանը եւ Հերմինե Մխիթարյանը: Ի դեպ, Հերմինեն միակ մասնակիցն էր, որ բացարձակ արդյունք ցույց տվեց, խաղաց առանց պարտությունների: «Շատ լուրջ պայքար էր,-ասում է Հերմինեն,-ԵՊՀ թիմը շատ ուժեղ էր: Մենք էլ վերջին պահին կորցրինք այնքան կարեւոր կես միավորը»:
Այնուամենայնիվ, Հերմինեն մեկ պարտություն կրել է… Լեւոն Արոնյանը միաժամանակյա խաղի բոլոր պարտիաներն ավարտել է հաղթանակներով: Բայց Արոնյանի հետ խաղն արդեն հաղթանակ է:
Փետրվարի 10-ին շքահանդեսով կամփոփվեն միջբուհական մրցումներն ու մեր շախմատիստները տուն կբերեն «մարզավարը»:
Շնորհավորում ենք մեր թիմին եւ հաղթանակներ ենք ակնկալում նաեւ մյուս մարզաձեւերից: