Հայ-նորվեգական համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառների զարգացման ուղղությամբ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել է Հայաստանի և Նորվեգիայի միջև նոր գիտակրթական ծրագիր՝ բույսերի կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային կենսաբանության ուղղությամբ (2017–2019թթ.): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիա ծրագրի շրջանակներում` Նորվեգական կրթության միջազգային համագործակցությունների կենտրոնի աջակցությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
Անդրեաս Մելիքյանին – [email protected]
Զառա Հարությունյանին – [email protected]
Աննա Ավետիսյանին – [email protected]
Ծրագրի համառոտ նկարագրությունը
Ծրագրի հիմնական նպատակն է, Բոլոնիայի գործընթացի համատեքստում, Նորվեգիայի Տրոմսոյի Արկտիկական համալսարանի, Նորվեգիայի Կենսաէկոնոմիակայի ինստիտուտի, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի, ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի Գիտական Կենտրոնի և Երևանի Պետական Համալսարանի մասնակցությամբ՝ բարձրացնել կրթության որակը Հայաստանում, նպաստելով բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառում ուսուցման զարգացմանը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, որոնք կհամապատասխանեն սննդի և կերի արտադրության ոլորտների պահանջներին։ Նպատակներից է նաև հետագա ծրագրերում ընդգրկելով ուսանողներին, նրանց մոտ զարգացնել փորձարարական հմտություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` համախմբելով ակադեմիական ինստիտուտների և առևտրային ձեռնարկությունների ջանքերը:
Ծրագրի հիմնական ուղղվածությունն է նպաստել գիտահետազոտական, ուսումնական և վերապատրաստման աշխատանքներում ուսանողների ակտիվ ներգրավվածությանը։ Նախատեսվում են նաև համատեղ աշխատանքներ ինտենսիվ կարճաժամկետ դասընթացների, դաշտային աշխատանքների, ինչպես նաև սեմինարների և գործնական հանդիպումների միջոցով, նպատակ ունենալով կատարելագործել դասընթացների վարման մեթոդները դասակառավարման ուղղությամբ։ Այս ամենը կստեղծի արդյունավետ գործնական հարթակ, ուղղված ընդհանուր նպատակների զարգացմանն ու գիտելիքի կառավարմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացում և ակադեմիական և գիտական կապերի հաստատում Հայաստանի և Նորվեգիայի միջև: Այս բոլորը կնպաստեն բարձրորակ մասնագետների պատրաստմանը, որոնք ապագայում իբրև նորվեգական գործընկերներ կարող են մասնակցել համատեղ գիտահետազոտական ծրագրերին։ Սույն ծրագրի իրականացումը նախադրյալներ կստեղծի կրթության որակի բարձրացմանը և կնպաստի մասնակից հաստատությունների միջև սերտ համագործակցությանը: Ծրագիրը, նաև կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը, բարգավաճմանը, որպես միացնող կամուրջ կհանդիսանա Եվրասիայի և Եվրոպայի գիտության և կրթության միջև։
Ովքեր կարող են մասնակցել
Ծրագիրը նախատեսված է հիմնականում ասպիրանտների և մագիստրոսների համար, սակայն, բակալավրիատի այն շնորհալի ուսանողների թեկնածությունները, որոնք պատրաստ են և ցանկություն ունեն մասնակցել այս նախագծին, կքննարկվեն և հավանության դեպքում կարող են ընդգրկվել: Մասնակցության համար պարտադիր նախապայման է՝ հիմնական կենսաբանական առարկաների վերաբերյալ գիտելիքների տիրապետումը։ Ծրագրի ընդհանուր գործունեությունը և դասընթացները հիմնականում լինելու են անգլերենով, հետևաբար, լավ անգլերենի իմացությունը պարտադիր է:
Կրթաթոշակներ
Կրթաթոշակները տրամադրվում են ուսանողներին գիտահետազոտական աշխատանքները Նորվեգիայում եւ Հայաստանում իրականացնելու նպատակով: Կրթաթոշակները շնորհվում են ըստ հետևյալ չափանիշների՝
ընդհանուր ուսումնական առաջադիմություն (գնահատականներ),
հիմնավորում (նամակի տեսքով)
անգլերենի իմացության թեստ (Նորվեգիայում դասընթացներին մասնակցելու համար):
Անգլերեն լեզվի նախապատրաստական դասընթացներ Ծրագրի աջակցությամբ մասնակիցների համար իրականացվում են ընդհանուր և մասնագիտական անգլերենի դասընթացներ, որոնց մասնակցությունը անվճար է: Ծրագրին կարող են մասնակցել նաև այլ բուհերի մագիստրոսները և ասպիրանտները։
Հետադարձ կապ`
ՀՀ,Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]