Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության (TOPAS)

Համակարգող

Վայհենշտեֆան- Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան, Գերմանիա

ԵՄ գործընկերներ

Վրոսլավի շրջակա միջավայրի և բնական գիտությունների համալսարան, Լեհաստան
Յաշիի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան, Ռումինիա
Վռիթելի համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա

Գործընկերներ

Հայաստան
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Երևանի պետական համալսարան
Ուկրաինա
Ուկրաինայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների ազգային համալսարան
Սումիի ազգային ագրարային համալսարան
Ուզբեկստան
Անդիջանի պետական ագրարային ինստիտուտ
Սամարղանդի անասնաբուժական ինստիտուտ

Ծրագրի նկարագիրը

Ծրագրի գլխավոր նպատակն է լրացնել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի` ԽՍՀՄ-ից ժառանգած գյուղատնտեսական բարձրագույն կրթական համակարգում առկա բացը, ներդնել և բարելավել կրթական վերջնարդյունքների վրա հիմնված և կարողություններին միտված մասնագիտական գործնական ծրագրեր: Համալսարանի և գործատուների (ֆերմերային տնտեսություններ և ընկերություններ) միջև համագործակցության խթանումն ու իրական աշխատանքային միջավայրում պրակտիկ ուսուցման իրականացումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին ու շնորհվող որակավորումներին համապատասխան շրջանավարտների թողարկմանը:


Ծրագրի նպատակին հասնելու համար կիրականացվեն 5 հիմնական գործողություններ/քայլեր.

  1. Ագրարային մենեջմենթ կրթական ծրագրերի գնահատման և կրթական վերջնարդյունքների վերանայում՝ հիմք ընդունելով կարողություններին միտված ձևաչափը, ինչը հետագայում կամրապնդվի համապատասխան պրակտիկայով:
  2. Դասախոսների (հատկապես՝ երիտասարդ) վերապատրաստման արդյունավետ ծրագիր (tailor-made ծրագրով):
  3. ԵՄ մոդելներին համապատասխան պրակտիկաների սխեմաների մշտադիտարկման և ղեկավարման նպատակով կարողությունների զարգացում և օժանդակ անձնակազմի ձևավորում:
  4. Գործնականին միտված կրթության՝ որպես ֆերմերային ձեռնարկությունների հետ համագործակցության մեծացման և աշխատանքի տեղավորման իրազեկվածության բարձրացման ձևաչափ:
  5. Պրակտիկայի ընթացքում հավաքված տվյալների օգտագործում հետագա հետազոտական գործունեության, կրթական և ֆերմերային քաղաքականության ուղեցույցներում:

Ակնկալվող արդյունքներ

Ծրագրի թիրախային խմբերն են շրջանավարտները, հետազոտողները, ֆակուլտետների անձնակազմերը, պրակտիկայի վրա հիմնված կրթական ինստիտուտները, ՓՄՁ-ները, ֆերմերային ընկերությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները, տեղական համայնքները և կրթության ոլորտի ղեկավարները (օրինակ՝ կրթության նախարարությունները, որոնք պատասխանատու են կրթական ծրագրերի կազմման և հաստատման համար):

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]