Համակարգող
Դրեզդենի տեխնիկական համալսարան – Գերմանիա
ԵՄ գործընկերներ
Ռիգայի տեխնիկական համալսարան – Լատվիա
Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան – Պորտուգալիա
Լիվերպուլի Ջոն Մուրեսի անվան համալսարան – Մեծ Բրիտանիա
Գործընկերներ
Հայաստան
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գորիսի պետական համալսարան
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Շիրակի պետական համալսարան
Վանաձորի պետական համալսարան
Ռուսաստանի Դաշնություն
Օգարյովի անվան Մորդավիայի պետական համալսարան
Իրկուտսկի ազգային գիտական տեխնիկական համալսարան
Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատություն
Պետրոզավոդսկի համալսարան
Ռուսական ռեգիստր հավատարմագրման ասոցացիա
Ծրագրի նկարագիրը
EMI-ն (English Medium Instruction) ենթադրում է անգլերենի օգտագործումը մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ գիտական ոլորտների մագիստրանտների և ասպիրանտների դասավանդման համար այն երկրներում, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու չէ, և որտեղ ուսանողների առաջին լեզուն անգլերենը չէ:
Ծրագրի նպատակն է՝
- մշակել թափանցիկ, ազգային և միջազգային կրթական ստանդարտներ, համադրելի ուսումնառության վերջնարդյունքներ և դասավանդման ստանդարտներ՝ Բոլոնիայի չափանիշներին համապատասխան,
- բարձրացնել ակադեմիական բովանդակության, անձնակազմի և ուսանողների որակը դասախոսների վերապատրաստման կայուն կրթական ծրագրերի մշակման միջոցով,
- աջակցել ծրագրի մասնակից ԵՄ, հայկական և ռուսական հաստատությունների միջազգայնացմանը, անձնակազմի և ուսանողների շարժունությանն ու փոխանակմանը։
SMARTI-ի հատուկ նպատակն է խթանել Գործընկեր երկրների կրթության գերազանցությունը՝ զարգացնելով և ներդնելով համապարփակ մանկավարժական անգլերենի մոդուլներ որպես EMI կրթական ծրագրեր հայ և ռուս դասավանդողների համար՝ օգտագործելով (ECTS)/Թյունինգ մոդուլի դիզայնը՝ ակադեմիական բովանդակությունը Հայաստանում և Ռուսաստանում անգլերենով դասավանդելու համար, որն էլ մշակվելու է EMI կենտրոնների ցանցի միջոցով։
Հիմնական վերջարդյունքներ
- Գնահատել հայկական և ռուսական փորձը՝ անգլերենով ակադեմիական բովանդակության ուսուցման (EMI ուսուցում) և EMI կարողությունների բարձրացման գործում
- Ուսումնասիրել եվրոպական լավագույն փորձը՝ անգլերենով ակադեմիական բովանդակության դասավանդման (EMI ուսուցում) և EMI անձնակազմի կարողությունների բարձրացման գործում
- Ստեղծել անգլերենով դասավանդող դասավանդողների մասնագիտական ունակությունների բնութագրիչ և մոդել համար մոդել և մասնագիտական ունակությունների նկարագրիչ:
- Անցկացրել արդյունավետ սկզբնական հանդիպում՝ ծրագրի նպատակների լիարժեք իրականացումը ապահովելու, կառավարման թիմերն ու որակի վերահսկման պլանը ստեղծելու նպատակով:
- Զարգացնել և հիմնել EMI կենտրոնների ցանց, ներառյալ կենտրոնների համար փաստաթղթերի մշակումը, անձնակազմի ընդունումը և վերապատրաստումը:
- Գործընկեր երկրների համալսարանների անձնակազմներին վերապատրաստել եվրոպական լավագույն փորձով երկու ուղղությամբ՝ ESP (անգլերեն լեզվի աուդիտ, շարունակական աջակցություն ավելի թույլ մասնակիցներին և ավելի ուժեղերի մոտ փափուկ հմտությունների զարգացում, ինչպես նաև ECTS դասընթացներ՝ մասնակիցներին CEFR B2 մակարդակի հասցնելու համար) և EMI լավագույն փորձի ուսուցում:
- Գործընկեր երկրների հաստատությունների կողմից մշակել և փորձարկել (2 անգամ) 9 EMI Դասավանդողների մանկավարժական դասընթացների մոդուլներ Հայաստանի և Ռուսաստանի դասավանդողների և ուսանողների համար` օգտագործելով ECTS/Թյունինգ մոդուլային շրջանակը։
- Մշակել EMI մանկավարժական ձեռնարկ բոլոր մասնագիտությունների օգտագործման համար:
Ակնկալվող ազդեցություն
- Այս ծրագրի թիրախային խմբերն են hամալսարանների աշխատակիցները, ովքեր օգտագործում են EMI-ը մագիստրոսական/ասպիրանտական ծրագրերում, և ուսանողները, ովքեր մասնակցելու են այդ ծրագրերին:
Ազգային մակարդակում ծրագիրը Գործընկեր երկրներում ստեղծելու է անձնակազմի վերապատրաստման համապարփակ շրջանակ, որը կարող է կրկնօրինակվել բազմաթիվ համալսարաններում և հաստատություններում:
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]