Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)

Ծրագրի նկարագիրը

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերը Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում և ամրապնդել հետազոտական և նորարարական կապերը Հայաստանի հանրապետության և Ղրղըզստանի Բարձրագույն ուսումնական հաստատությունների, արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև:


Ծրագրի նպատակին հասնելու համար կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները/քայլերը.

Բացահայտել Ղրղզստանի և Հայաստանի հետազոտական և զարգացման կարիքները Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում
Համագործակցող երկրների միջև ստեղծել հետազոտական հանգույցներ GIT ոլորտում` համատեղ նորարարական նախագծերն ու հետազոտական աշխատանքները խթանելու և ներդաշնակեցնելու համար
Բարելավել և թարմացնել GIT հետազոտական լաբորատորիաները
Վերապատրաստել դասավանդող անձնակազմերին GIT համապատասխան թեմաներում, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նորարարության տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության առումով
Գործընկեր երկրների բուհերի ուսուցիչներին և մենեջերներին տրամադրել գիտելիքների և հմտությունների զարգացմանը նպաստող բարձրագույն կրթության լայնածավալ թեմաներ, ինչպիսիք են որակի ապահովման փորձը, նորարարությունը և ձեռներեցությունը, կրթական ծրագրերի մշակում ըստ կարողությունների և ուսման արդյունքների, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի չափանիշներին համապատասխան այլ գիտելիքներ և հմտություններ
Ստեղծել միջառարկայական հետբուհական ծրագրեր (դասընթացներ և համատեղ ասպիրանտական ծրագրեր), որոնք բարձրացնում են GIT- ի ներուժը տարբեր ոլորտներում ու աստիճաններում և կենտրոնացնում հետազոտական արդյունքները ժամանակակից խնդիրների վրա տարածաշրջանային և գլոբալ մասշտաբներով
Նպաստել և ամրապնդել համալսարանի ու արդյունաբերության համագործակցութանը այն շրջանակներում, որոնք կարևոր են համարվում գործընկեր երկրների կայուն զարգացման համար
– Փոխանակել և կիսել փորձառությունն ու հեռանկարները` վերջին տարիներին նմանատիպ պատմական ուղի ունեցող երկու փոքր երկրների միջև (Հայաստան և Ղրղզստան), որոնք բախվում են որոշ ընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերների, և անհրաժեշտ է խթանել հետազոտությունների և զարգացման նոր ռազմավարություններ


Ակնկալվող արդյունքներ

  1. Հայաստանի համալսարաններում կիրականացվի դասավանդման, ուսուցման և արդյունաբերության ավելի սերտ հարաբերությունների ստեղծման տեսլականը: Համալսարանները փոքր են և մասնագիտացված, իսկ աշխարհը գնում է դեպի բազմազանություն և գլոբալացում, ուստի անհրաժեշտ է իրականացնել բազմամասնագիտական ծրագրեր (PhD), որոնք կապում են տարբեր համալսարաններին ընդհանուր նախագծերի մեջ և ինտեգրում գիտելիքները` համագործակցություն ստեղծելու նպատակով:
  2. Ուսանողները նույնպես ձգտում են դեպի ավելի գլոբալ հասարակություն և ուսուցում, որը ներառում է համալսարանական մակարդակում ընդլայնված հմտություններ, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, արդյունքների ձեռքբերումը և խմբային աշխատանքը:
  3. Ուսուցիչները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ճարտարագիտական և շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր մեթոդներին և գործիքակազմին տիրապետելու համար, ինչպես նաև մասնակցելու այլ համալսարանների և ընկերությունների հետ փոխգործակցության ավելի մեծ ծրագրերին:
  4. Հասարակությանն անհրաժեշտ է նոր GIT-ների կիրառումը քաղաքային տարածքներում, հողերի կառավարման, գյուղատնտեսության արդյունավետության և ոռոգման համար: Հայաստանը մեծ ներուժ ունի տեղական կայուն զբոսաշրջության զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և խթանման նպատակով: Աշխարհագրական տեղեկատվական գործիքները անհրաժեշտ են մշակութային այս պոտենցիալի փաստագրման և պահպանման համար:
  • Հայաստանի ազգային ագրարային համալասարանը մեծ ներուժ ունի, որպեսզի առաջնորդի Հեռազոնդավորման (RS) և Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) օգտագործման գործընթացը հողերի կառավարման և գյուղատնտեսության մոնիտորինգ իրականացնելու նպատակով` դրանց արդյունավետության բարձրացումը, հիվանդությունների վերահսկումը, երկրի գյուղական բնակավայրերի տնտեսության հիմնական ասպեկտների բարելավոմը: Կարևոր է գյուղական բնակավայրերում կյանքի որակը բարձրացնել կառավարման մարմինների հետ կապը բարելավելու միջոցով, ինչը կիրանացվի GIT օգտագործող մասնագետների պատրաստման միջոցով: Հետազոտական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ կլինի GIT նոր լաբորատորիաներ և ուսուցիչների վերապատրաստում:
  • Հայաստանի կադաստրի պետական կոմիտեն զբաղվում է հողերի կառավարմամբ և կադաստրով, ներկայումս ունի քիչ ռեսուրսներ, բայց ավելի ու ավելի է մեծանում կառավարության աջակցությունը, որը պետք է ամրապնդի համալսարանների հետ կապերը` խթանելով համալսարաններում ուսանողների պրակտիկայի անցկացման գործընթացը:
  • Կրթության և գիտության նախարարությունը ղեկավարում է երկրում նոր աստիճանների կարգաբերումը և հավատարմագրումը: Անհրաժեշտ է, որ կառավարությունը խթանի և կարգավորի միասնական ասպիրանտական ծրագրերը, որոնք պետք է բարելավվեն և կապված լինեն երկրի արդյունաբերության հետ:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]