Բաժնի գործունեությունն ուղղված է համալսարանում առկա համակարգչային սարքավորումների տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը, տեղեկատվական ցանցի անվտանգ շահագործմանը, թվայնացման աշխատանքների իրականացմանը, համալսարանական համակարգչային լսարանների տեխնիկական-ծրագրային համակարգերի անխափան աշխատանքի և ճիշտ շահագործման ապահովմանը, համալսարանում առկա պատճենահանող-բազմացնող սարքերի անխափան ու անթերի աշխատանքի կազմակերպմանը, համակարգչային տեխնիկայի վերանորոգմանը, տեխնիկայի ձեռքբերման երկարաժամկետ ռազմավարության և համապատասխան տեխնիկական առաջադրանքների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը, համալսարանի ստորաբաժանումների ինտերնետ կապի ապահովմանը (համապատասխան սերվերների և հանգույցների կառավարում, չափաբաժինների տրամադրում, մոնիթորինգ և այլն), ինչպես նաև համալսարանի տեղեկատվական սերվերների ծրագրային-տեխնիկական համակարգերի նախագծմանն ու իրականացմանը:












