Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը:
Այս մասին հաղորդում են Ուսանողական գիտական ընկերությունից (ՈՒԳԸ)։ Համարում ներառված են ոչ միայն Ագրարային համալսարանի, այլ նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողների հետազոտական աշխատանքներն ամփոփող հոդվածներ։ «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ՈՒԳԸ-ի կազմակերպած ամենամյա գիտաժողովների զեկույցները։
Ժողովածուն ստեղծվել է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին։ Այն ներառում է Ագրոէկոլոգիա եւ ագրոնոմիա, Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծություն, ճարտարագիտություն, Սննդագիտություն եւ կենսատեխնոլոգիաներ, Տնտեսագիտություն եւ ագրոբիզնես եւ Հասարակական գիտություններ բաժինները։
ՀԱԱՀ ուսանողական գիտական ընկերությունը գիտական ժողովածուի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին եւ ՀԱԱՀ Հրատարակչական-խմբագրական բաժնին։
Ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարի նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ: