
Արմենակ Ջալլադի Տեր-Գրիգորյան
գյուղ.գիտ.թեկն., դոցենտ
Դեկանի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 202 սենյակ
- (+374 10) 52 86 77, ներքին՝ 3-60, 3-65
- [email protected]
Կրթական ծրագիրն ավարտած մասնագետները տիրապետում են`
- անտառօգտագործման, անտառվերականգման, անտառհիմնման, անտառային գույքագրման և մշտադիտարկման, անտառային տնկարանների ստեղծման հմտություններին,
- իրականացնում են բնակավայրերի կանաչապատում, որն իր մեջ ընդգրկում է՝ պարտիզագործություն, ծաղկաբուծական տնտեսությունների կազմակերպում, կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավում ու գեղազարդության բարձրացում:
Կրթական ծրագիրն ավարտած մասնագետները տիրապետում են`
- գյուղատնտեսության արտադրության էկոլոգիական առանձնահատկություններին՝ գյուղատնտեսական հողատեսքերում տեղի ունեցող էկոլոգիական փոփոխություններին, դրանց պատճառահետևանքային կապերին,
- նպաստում են գյուղատնտեսական կայուն արտադրության և էկոլոգիական տեսակետից անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրությանը:

դեկանի տեղակալ, գ.գ.թ. դոցենտ
Մամաջանյան Սասուն Արշալույսի
(+374 10) 528677, ներքին՝ 365
[email protected]



Ֆակուլտետի պատմությունը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ֆակուլտետներից է Ագրոնոմիական ֆակուլտետը, որը կազմավորվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանում (ԵՊՀ): Ֆակուլտետի ստեղծման գործում մեծ ավանդ է ունեցել նրա առաջին դեկանը՝ ճանաչված գիտնական ու մանկավարժ Պապա Բեժանի Քալանթարյանը:
1930թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ այգեգործության, երկրագործության /դաշտավարական/ և անասնաբուծության ֆակուլտետներով: Առաջին երկուսը 1943թ. վերանվանվում են ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետներ:
Ագրոնոմիական ֆակուլտետը տարբեր տարիների ենթարկվել է մի շարք կառուցվածքային փոփոխությունների. 1988թ. ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետները միավորվում են և գործունեությունը շարունակում որպես ագրոնոմիական ֆակուլտետ: 1994-1995 ուստարում Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման հետևանքով նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում կազմավորվում է ագրարային ֆակուլտետը, որին միանում են նաև (1997 թ.) տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունները: 2002-2003 ուստարում վերոնշյալ ֆակուլտետից առանձնացվում են անասնաբուծական ու տեխնոլոգիական մասնագիտությունները և ագրոնոմիական մասնագիտությունների բազայի վրա կրկին կազմավորվում է ագրոնոմիական ֆակուլտետը:
Ագրոնոմիական ֆակուլտետում գործում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող 011 «Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդը, որտեղ հայցորդներն ատենախոսություններ են պաշտպանում հետևյալ մասնագիտությունների գծով՝
Զ.01.01 – Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա
Զ.01.02 – Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն
Ֆակուլտետի մասնագիտական խորհրդի անցած ավելի քան 50 տարիների ընթացքում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են պաշտպանել 200 հայցորդ։:
Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա
Բույսերի պաշտպանություն
Ագրոէկոլոգիա
Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում:
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 202 սենյակ
- (+374 10) 52 86 77, ներքին՝ 3-60
- [email protected]