Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ

Վարդանյան Վարդան Ալեքսանի

տեխ.գիտ.թեկն., դոցենտ

Քոլեջի տնօրենի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
    2-րդ մասնաշենք, 429, 428, 427բ սենյակներ
  • (+374 12) 67 76 76, (+374 95) 54 05 96, ներքին՝ 3-69, 2-23, 2-25
  • college@anau.am
  • vard.v.25@mail.ru

Քոլեջի մասին

Քոլեջը, որպես համալսարանի ուսումնական բաժանմունք, ստեղծվել է ՀՀ Կառավարության 1996թ. օգոստոսի 21-ի թիվ 260 որոշմամբ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական ստորաբաժանում է: ՀԱԱՀ-ի ռեկտորատի 2013թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ քոլեջն անվանակոչվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Երվանդի Քոչինյանի անվան քոլեջ, իսկ 2016թ. փետրվարի 12-ի ՀԱԱՀ ռեկտորի թիվ 35/L հրամանով` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ:

Քոլեջը գյուղատնտեսության ոլորտի  համար պատրաստում է կրտսեր մասնագետներ: Գործում է ուսուցման անվճար և վճարովի համակարգ՝ առկա ձևով: Ուսման տևողությունը 3-4 տարի է:

Քոլեջի` բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշմամբ իրավունք է վերապահվում ուսումը շարունակելու համալսարանի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կուրսում: