Գիտական խորհրդի այսօրվա՝ հունիսի 9-ի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց վերջերս բազկամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճած ՀԱԱՀ շրջանավարտ, աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանին եւ դասախոս Դավիթ Ներսիսյանին շնորհակալագրով պարգեւատրելու հաճելի արարողությամբ։ Համալսարանը ագրարայինից ագրոտեխնոլոգիականի վերափոխվելու վերաբերյալ հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա նշեց, որ վերջին տարիներին համալսարանում իրականացված [...] Read More
Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավատագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի հերթական գործանական դասն օրերս անցկացվեց Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի լաբորատորիայում՝ դասընթացի մի քանի մասնակիցների եւ ծրագրի փորձագետ Գայանե Ավագյանի ներկայությամբ։ Դասընթացի ունկնդիրները ծանոթացան լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին, տնկանյութի միջատաբանական, բուսախտաբանական, հելմինտոլոգիական հետազոտությունների կարգին, մեթոդներին, առկա սարքավորումներին, դրանց կիրառման սկզբունքներին, ինչպես [...] Read More
2/3 շաբաթ Դասընթացի ավարտին կտրամադրվի որակավորման վկայական 012 54 57 13 / 055 52 67 18 [email protected] Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է տրանսպորային միջոցների տեխնիկական զննության կայանների ղեկավարների և տրանսպորային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների վերապատրաստման դասընթացի ունկնդիրների ընդունելություն։ Դասընթացի տևողությունը․ Երկու շաբաթ՝ տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների համար, Երեք շաբաթ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսված է։ Դասընթացի արժեքը 60 [...] Read More
Սիրելի՛ գիտական եւ տեխնոլոգիական համայնք, Ծանոթացեք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ հերթական տեղեկագրին: Մեկնարկել է Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրով Հայաստանի եւ արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտների հայտերի ընդունման գործընթացը: Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում, առավելագույնը 12 [...] Read More
Արարատի մարզի Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների շուրջ 60 աշակերտներ հունիսի 6-ին Ագրարային համալսարանում էին մասնագիտական կողմնորոշման նպատակով։ Պատանի մասիսցիների պատկառելի պատվիրակությանը «Կապույտ» ընթերցասրահում ընդունեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը եւ երեխաներին ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ագրարային մասնագիտությունների հեռանկարները եւ սովորելու համար համալսարանում ստեղծված նոր միջավայրը։ Երեխաներն այցելեցին Ընդհանուր քիմիայի [...] Read More
Հունիսի 3-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում մեր բուհում մեկնարկեց «Հավասար կրթական իրավունքներ» վերապատրաստման դասընթացը, որը վարում է Գայանե Ասատրյանը: Քանի որ մասնակցության հայտերը շատ էին, այն իրականացվում է երեք խմբով՝ երեքական օր տեւողությամբ: Այսօր՝ հունիսի 7-ին, կամփոփվեն առաջին խմբի աշխատանքները: Ի՞նչ է հաշմանդամությունը: Ֆիզիկական եւ հեգեւոր զարգացման ո՞ր խնդիրներ ունեցողներին [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած օրգանական գյուղատնտեսության գիտաուսումնական լաբորատորիայում առևտրային հիմունքներով կատարվում է Հողի փորձաքննություն (բույսերին մատչելի սննդատարրեր՝ N P2O5, K2O, միկրոտարրեր, pH, ջրալույծ աղեր, CaCO3 և այլն), Բույսի փորձաքննություն (ճարպեր, սպիտակուցներ, ածխաջեր, թաղանթանյութ և այլն), Ջրի փորձաքննություն (pH, Ca, Mg, Cl, Na, CO3, HCO3 և այլն)՝ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ տնտեսավարողների, ֆերմերային [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցեց 2022 թ․ մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանի կազմակերպած միջազգային աշխատանքային շաբաթին։ Պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․գ․թ․ Ամալյա Գալստյանը, հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Արուսյակ Ղարիբյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների [...] Read More
Ռուսաստանի՝ Տիմիրյազեւի անվան պետական ագրարային համալսարանն ու մեր բուհը դարից քիչ պակաս համագործակցության ավանդույթներ ունեն, որոնք էլ ավելի ընդգրկուն ու համապարփակ են դառնում: Շուրջ մեկ տարի առաջ էր, որ երկու բուհը ստորագրեցին հուշագիր եւ այդ հիմքի վրա մեկնարկեց կրթական նոր նախագիծ՝ «Գինու մարկետինգի կազմակերպում»: Դասընթացի մասին մեր ընթերցողներին պատմելու հնարավորություն արդեն ունեցել ենք: Այսօր՝ հունիսի [...] Read More