Ֆունկցիոնալ սննդի միջազգային խորհրդաժողով Հայաստանում

2023 թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում տեղի կունենա «Ֆունկցիոնալ սննդամթերքը եւ կենսաակտիվ միացությունները առողջության եւ հիվանդությունների համատեքստում ժամանակակից եւ միջնադարյան մոտեցումներ» վերտառությամբ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի 31-րդ միջազգային խորհրդաժողովը եւ Ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 19-րդ սիմպոզիումը։

Կազմակերպիչ՝ ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոն։

Անցկացման վայրը՝ Երեւանի պետական համալսարան։

Անցկացման ձեւաչափը՝ առկա եւ առցանց։

Ագրարային համալսարանի դասախոսները եւ ուսանողները լավագույն հնարավորություն ունեն մասնակցելու ֆունկցիոնալ սննդի ոլորտում համաշխարհային նշանակության այս կարեւոր իրադարձությանը, որն այս անգամ կայանալու է մեր երկրում։ Խորհրդաժողովում զեկուցումներով հանդես գալու ցանկություն ունեցողները պետք է նախապես գրանցվեն եւ իրենց թեմայի ամփոփագիրն ուղարկեն ներքեւի հղմամբ։

Խորհրդաժողովի հայաստանցի մասնակիցներն ունեն մասնակցության վճարների համար դրամաշնորհ ստանալու լավ հնարավորություն, ընդ որում ՀԱԱՀ ուսանողների մասնակցությունն ապահովելու համար կլինի հովանավորման ծրագիր, որին կարող եք դիմել։

Մասնակիցներն ունեն իրենց աշխատությունները Սկոպուս գիտաչափական շտեմարանում ընդգրկված պարբերականներում տպագրելու հնարավորություն։

Գրանցման համար կարող եք անցնել հետեւյալ հղմամբ․ functionalfoodscenter.net/registration-form_ffc31.html?fbclid=IwAR1VNliw9BTBjEqfCkvb6Uv5qPea6WRqv7w7azXd7koPIFSli2hRSCGhB_g

Ֆունկցիոնալ սննդի կենտրոնը (FFC) ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման եւ ֆունկցիոնալ սննդագիտության բնագավառում հանրային կրթության ոլորտների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1998 թ․։ Հիմնադիրը մեր հայրենակից, ծնունդով արցախցի, ֆունկցիոնալ սննդի ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող դոկտոր Դանիկ Մարտիրոսյանն է։

Խորհրդաժողովի կազմկոմիտեում ընդգրկված են ՀԱԱՀ Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենս․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը եւ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։