Category: Բոլոր նորությունները

Գիտենալ եւ… կիրառել

Ագրարայինում դասական իմաստով արձակուրդային շրջան չի լինում: Միշտ որեւէ դասընթաց, վերապատրաստում, արտերկրի գործընկերներին հանդիպելու, փորձը փոխանակելու հնարավորություն կա: Եւ այս ընթացքը գերազանց է: Իսկապես, ինչպե՞ս կարող են գիտնականն ու մանկավարժը արձակուրդ գնալ, «քնով ընկնել»: Չէ որ միշտ որոնելու, սովորելու, իմացության-տվյալների «պաշարները» լավարկելու անհրաժեշտություն կա: Իսկ բուհը այդ հնարավորությունն ընձեռում է՝ ներս ու դրսում: Երեկ, հուլիսի [...] Read More

Yerkir.am-ին օգտագործողները չեն հանգստանում

Այս «լրատվամիջոցն» այժմ էլ մի նոր հոդված է հրապարակել՝ «Ագրարային համալսարանը մեղադրում է ԿԳՄՍ-ին», երեւի իր խմբագրի կարծիքով «խոսուն» վերնագրով։ Նման եզրակացության համար Yerkir.am-ը որպես հիմք է ծառայեցրել ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի  Medialab.am-ի հետ զրույցի այն հատվածը, որտեղ ասվում է․ «Եթե դիմորդների 20 տոկոսից պակասն է կարողանում հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը, ապա [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը ՀԱԱՀ-ի 2021-22 ուստարվա շրջանավարտներին

ՀԱԱՀ-ի բակալավրիական, մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաեւ համալսարանի քոլեջներն այս տարի ավարտեց 996 ուսանող։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ղեկավարության, ուսանողների եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ ջերմորեն ողջունելու եւ շնորհավորելու մեր բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մերձավորներին՝ ուսումնառության այս փուլն ավարտելու եւ մասնագիտական կյանք  ոտք դնելու կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, հենց ձեր ուսումնառության տարիներին, ձեր աչքի առջեւ Ագրարայինն [...] Read More

Գործնական պարապմունքներ ArLeAM-ի այգիներում եւ Նարեկ համայնքի տնկարանում

Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցները, անտեսելով ամռան տապը, ինտենսիվ ժամանակացույցով շարունակում են գործնական պարապմունքները տարբեր մարզերի առաջավոր տնտեսություններում։ Հուլիսի 16-ին նրանք այցելեցին Արագածոտնի մարզի ArLeAM ընկերության ինտենսիվ այգիներ՝ պալմետային, ցածրաճ պատվաստակալների վրա պատվաստված պտղատու ծառերով եւ կաթիլային ոռոգման համակարգով։ Գործնական պարապմունքներն անցկացվեցին ծիրանենու, խնձորենու եւ տանձենու այգիներում։ Հայաստանում սորտային տիպիկությամբ [...] Read More

Թափուր տեղերի ցանկ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է 2022-2023 ուստարվա բակալավրի առկա ուսուցման վճարովի և անվճար ուսուցման թափուր տեղերի ցանկը։ Ցանկը կարող եք տեսնել սեղմելով այստեղ։ Read More

Առաջին անգամ՝ Ագրոճամբար․ Ամառն իր ողջ հրապույրներով ու ներկապնակով

Ագրոճամբարի առաջին փորձառությունն է՝ իր ողջ հմայքով, հույզերով, անկանխատեսելի դժվարություններով, ուրախություններով, փոքր ու մեծ հայտնագործություններով: Հիմնականում երեւանաբնակ 31 պատանի ու պարմանուհի, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի ղեկավարությամբ ամառային-հեքիաթային մեկ շաբաթ են անցկացնում «Զարթոնք» հանգստի հանգրվանում, որի աշխատակազմը՝ բժիշկ, մարզիչներ, համեղ պատրաստող խոհարարներ, ամեն ինչ անում են անմոռանալի շաբաթ պարգեւելու համար: Բնականաբար, հագեցած է ծրագիրը՝ արշավներ, այցելություններ [...] Read More

Կրթությունը երկրի զարգացման անփոխարինելի նախապայմանն է․ Կյանքից թանկ ոչինչ չկա

Եւ աշխատանքի, կենսագործունեության անվտանգությունը քաղաքակիրթ աշխարհի առաջնահերթություններից է: Քիմիական նյութեր, հանքարդյունաբերություն, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտներ… որը թվես: Բոլորն էլ իրազեկվածության ու դրանով իսկ պաշտպանված լինելու խնդիր ունեն: Աշխատանքի միավորված կազմակերպության (ԱՄԿ) գաղափարախոսությանն ու դավանած սկզբունքներին միացած 187 երկիր համոզված է, որ անվտանգությունը գործունեության հնարավորությունը մարդու անկապտելի՝ հինգերորդ իրավունքն է: Երեկ՝ հուլիսի 20-ին կենսագործունեության անվտանգության [...] Read More

Yerkir.am-ը ֆիասկո է փնտրում հաջողության փոխարեն

Խորհրդային տարիներին հայտնի երգիծաբան կար՝ Իվանով, որն իր ելույթները սովորաբար սկսում էր որեւէ հեղինակի ձախողված բանաստեղծությունից մի հատված ընթերցելով եւ, բազմանշանակ նայելով հանդիսատեսին՝ ասում․ «Ստիպված էի ծաղրանմանակում գրել»։ Այս վերհուշի հերթական առիթը տվեց «Ագրարային համալսարանի հերթական ֆիասկոն» վերտառությամբ Yerkir.am-ի հերթական ձախողված բամբասանքը Ագրարային համալսարանի հասցեին։ Բայց ես ծաղրանմանակում չեմ անի։ Ագրարային համալսարանի հանդեպ սույն կուսակցական [...] Read More

Ապագա հավաստագրողներն ու փորձորոշողները կրկին բուսասանիտարիայի լաբորատորիայում են

Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հերթական՝ երկրորդ եւ երրորդ այցելություններն են ունեցել ՍԱՏՄ բուսասանիտարիայի լաբորատորիա՝ հունիսի 24-ին եւ հուլիսի 15-ին: Նրանց կրկին ջերմորեն է ընդունել բուսասանիտարիայի լաբորատորիայի վարիչ Լարիսա Սիմոնյանը: Ծրագրի մասնակիցները նախ ծանոթացել են պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի բուսասանիտարական (միջատաբանական բուսաախտաբանական, հելմինտոլոգիական, մոլախոտաբանական) հետազոտությունների իրականացման առավել տարածված մեթոդներին (ակնադիտական եւ [...] Read More

Անվճար նախապատրաստական դասընթացներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց լեզու առարկաներից։ Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի  օգոստոսի 1 -ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները ինպես  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այնպես էլ zoom հարթակով: Հարցերի և գրանցման համար մինչև հուլիսի [...] Read More