Category: Բոլոր նորությունները

Դասավանդման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում 2023 թ․ մեկ շաբաթով դասավանդելու կամ միաժամանակ դասավանդելու եւ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ֆունկցիոնալ սննդի միջազգային խորհրդաժողով Հայաստանում

2023 թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում տեղի կունենա «Ֆունկցիոնալ սննդամթերքը եւ կենսաակտիվ միացությունները առողջության եւ հիվանդությունների համատեքստում․ ժամանակակից եւ միջնադարյան մոտեցումներ» վերտառությամբ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի 31-րդ միջազգային խորհրդաժողովը եւ Ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 19-րդ սիմպոզիումը։ Կազմակերպիչ՝ ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոն։ Անցկացման վայրը՝ Երեւանի պետական համալսարան։ Անցկացման ձեւաչափը՝ առկա եւ առցանց։ Ագրարային [...] Read More

Մեկ օր Ագրարայինում․ վարպետության դասերը շարունակվում են

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում շարունակվում է «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերը։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, բաժնի աշխատակիցներ Մանե Շուշանյանը եւ Անի Հովակիմյանը փետրվարի 24-ին հյուրընկալեցին քոլեջների եւ դպրոցների սաների երկրորդ խմբին։ Համալսարանի կրթական ծրագրերի, ագրարային մասնագիտությունների պահանջվածության մասին Մանե Շուշանյանի ներածական խոսքին ուշադրությամբ ու հետաքրքրությամբ ունկնդրելուց հետո [...] Read More

Մագիստրոսական ատենախոսություններ. խելացի, պատրաստված, գործին նվիրված տեխնոլոգները

Այսօր, փետրվարի 24-ին, մեկնարկեց մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանության խիստ պատասխանատու փուլը: Առաջինը սննդամթերքի անվտանգություն մասնագիտության ներկայացուցիչներն էին: Հանձնաժողովի կազմում, ինչպես միշտ, ոլորտի կայացած, հեղինակություն վայելող մասնագետներն են՝ Բեկոն պրոդուկտ ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ, տ.գ.թ. Յանա Բալույանցի նախագահությամբ: Սկզբում իր սիրելի սաներին բարեմաղթանքի խոսքեր ասաց դեկանը՝ տ. գ. դ., դոցենտ Սմբատ Դավեյանը: Նա սովորաբար նման դեպքերում ծնողի ջերմությամբ, [...] Read More

ՔԻՄԻԿՈՍ-ԼԱԲՈՐԱՆՏԻ վերապատրաստման դասընթաց

«Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Ագրոպարենային համակարգում քիմիկոս-լաբորանտի պատրաստման» վճարովի դասընթացների մեկնարկը: Դասընթացը ներառում է քիմիայի պարտադիր մոդուլը և ընտրովի մոդուլներ. ✅կաթի և կաթնամթերքի, ✅մսի և մսամթերքի, ✅ ձկան և ձկնամթերքի, ✅ շոկոլադի լաբորատոր հետազոտություններ` ըստ մասնագիտացման։ Դասընթացի տևողությունը՝ Պարտադիր հիմնական մոդուլ` քիմիա 5 օր, 11 ժամ։ Ընտրովի Մոդուլներ՝ ✅ մոդուլ 1 - [...] Read More

Ուսումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում 9 ամսով ուսումը շարունակելու (1 տեղ) եւ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով՝ https://erasmus.usamvcluj.ro/students-and-staff-from-third-countries-not-associated-to-the-program-to-usamv-ka171-2022/ եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողներն ու [...] Read More

Կայացավ «Մեկ օր Ագրարայինում» նախաձեռնության առաջին հանդիպումը

Երեկ՝ փետրվարի 20-ին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում անցկացվեց «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպումը՝ Հայ-հունական պետական քոլեջի ուսանողների, Հայ-չինական բարեկամության դպրոցի եւ մի շարք այլ դպրոցների շուրջ 40 աշակերտների մասնակցությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ներկայացմամբ, որը վերաբերում էր համալսարանի առաջարկած [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակությունն ամփոփում է աշխատանքային այցը Արգենտինա

Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանի կազմակերպած ընդունելությամբ ամփոփվեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի աշխատանքային այցը Արգենտինայում։ ՀԲԸՄ-ում անցկացված հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ այցը շատ արդյունավետ էր համագործակցության ներկա հանգրվանն ամփոփելու եւ նոր ուղղություններ նախանշելու առումով։ Սպասվում է նոր հուշագրերի [...] Read More

Լոլիկի օրն ու արգենտինյան «Նապա հովիտը»․ ՀԱԱՀ պատվիրակների այցը շարունակվում է

Արգենտինյան այցի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցել է Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի` INTA-ի Լակոնսուլտա փորձարարական կենտրոնում կազմակերպված Լոլիկի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 500 մարդ՝ ֆերմերներ, խորհրդատուներ, գյուղատնտեսական ներդրանքների մատակարարներ, գյուղմեքենաներ արտադրողներ եւ նորարարական ագրոծառայություններ առաջարկող այլ անհատներ ու կազմակերպություններ, լոլիկ արտադրողների ընկերակցություններ։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ [...] Read More

Վարպետության դասեր ավագ դպրոցի աշակերտների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հրավիրում է ավագ դպրոցների 11-ից 12-րդ դասարանների աշակերտներին՝ մասնակցելու ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (@AWDA) շրջանակում կազմակերպվող «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 20-ին, ժամը 13:00-18։00։ Դպրոցականները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու ծրագրի ներքո առաջարկվող դասընթացներին [...] Read More