Վերապատրաստում կերերի եւ օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆերմերային տնտեսություններին հրավիրում է մասնակցելու վերապատրաստման՝ արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի արտադրության, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով։

Վերապատրաստումը տեղի կունենա ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում՝ մայիսի 30-ին, ժամը 13:00-18:00:

Մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև մայիսի 22-ը: Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը։

Հանդիպումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագիծն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: