Category: Բոլոր նորությունները

Ագրարային մենեջմենթ (IMA) միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում իրականացվող  «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հայտարարում է  2023-24 ուստարվա ընդունելություն, որը կմեկնարկի հունիսից: Ի՞նչ ենք առաջարկում՝ Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն լեզվով Հավատարմագրված ծրագիր (ԳԴՀ կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից)՝ միջազգային պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով (ՎԿԳՀ) եւ գերմանական մոդուլներով Գերմանացի դասախոսների [...] Read More

Մերոնք դրսում․ ՀԱԱՀ վեց ուսանողներ փորձուսուցում են անցնում Գերմանիայում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի  միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2 մագիստրանտներ եւ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 4 ուսանողներ, հաղթահարելով համապատասխան մրցույթը, ապրիլ ամսվանից այդ համալսարանում անցկացնում են Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական գիտաարտադրական կիսամյակը։ Ագրարայինի հերթական խումբը Գերմանիայում կլինի մինչեւ սեպտեմբերի [...] Read More

Հյուրընկալեցինք Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Յուումի Յոշիկավային եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեցին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի Արտաքին գործերի խորհրդարանական տեղակալ Յուումի Յոշիկավային, Արտաքին գործերի նախարարության Եվրոպական գործերի բյուրոյի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժնի տնօրեն Իչիբա Հիրոակիին, պաշտոնատար այլ անձանց՝ ՀՀ-ում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի ուղեկցությամբ։ Հյուրերն այցելեցին Ճապոնիայի կառավարության [...] Read More

Հյուրասրահ. նրանք ապահովում են լիարժեք կյանքով ապրելու բերկրանքը

Անասնաբուժական  բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի հրավերով քոլեջի ու բակալավրիատի ուսանողների հետ հանդիպման էին եկել HYBRID LABWRATORY ընկերության  հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, գործադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը, գլխավոր կենսաճարտարագետ Բագրատ Բաղդասարյանը, ապրանքատեսակների գծով կառավարիչ Էլյա Ջաղինյանը: Անհատական իմպլանտների արտադրությամբ մասնագիտացած ընկերությունը հիմնվել է 2021 թվականին, երբ պատերազմից հետո ակնհայտ էր, որ մարմնի ոսկրային զանգվածի [...] Read More

Պատերազմի մասնակիցները կարող են դիմել 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար

«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման  մրցույթ, որին կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, որոնք սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին: Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հայտի [...] Read More

Հայտարարվում է մրցույթ Ակունքի փորձացուցադրական տնտեսության համակարգողի թափուր պաշտոնի համար

Աշխատանքի նկարագրությունը. Օրգանական ուսանողական փորձացուցադրական տնտեսության համակարգողը պատասխանատու կլինի օրգանական գյուղատնտեսության գործունեության կառավարման համար, որը ծառայելու է որպես փորձացուցադրական տնտեսություն եւ ուսուցման գործընթացի օժանդակ ռեսուրս: Համակարգողը պատասխանատու կլինի տնտեսության բոլոր ասպեկտները վերահսկելու եւ համակարգելու համար, ներառյալ մշակաբույսերի պլանավորումը, ցանքը, տնկումը, ագրոտեխնիկական միջոցառումների կազմակերպումը, կազմակերպչական բնույթի աշխատանքների իրականացումը,  ինչպես նաեւ  դասախոսների հետ կապի ապահովումը՝ տնտեսությունը  արդյունավետ [...] Read More

2023-ի էրազմուսյան առաջին այցը ՀԱԱՀ

ՀԱԱՀ-ը, մասնավորապես՝ Միջազգային կապերի դեպարտամենտը, համագործակցություն է սկսել Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի հետ՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Օրերս հյուրընկալեցինք ակադեմիայի պտղաբուծության եւ գինեգործության ֆակուլտետի դասախոս, Գյուղատնտեսության եւ բիզնեսի ուսումնասիրությունների ու զբոսաշրջության բաժնի աշխատակից Ստեֆան Մարկովիչին, որը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ակտիվ մասնակիցներից է։ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը եւ աշխատակից Զարինե Պողոսյանը սերբ [...] Read More

Անասնաբույժի միջազգային օրը․ ՀԱԱՀ-ի շրջանավարտներն ու ուսանողները գնահատվում են պետականորեն

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն  ապրիլի 28-ին մասնակցել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողովին, որն արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում նշվում է պետական մակարդակով։ Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում [...] Read More

Մայիսի 12-ին կնշվի Բույսերի առողջության պաշտպանության (Բույսերի պաշտպանների) օրը

Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): 2022 թվականից տոնը Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր: Ագրարային համալսարանը  մշակել է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Մայիսի 12-ին, ժամը 10։30-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Աշխատավորների միջազգային օրվա առթիվ

Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային համերաշխության օրվա կարեւոր առիթով ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատավորներին, գիտնականներին, դասախոսներին, Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներին։ Բոլոր մասնագիտություններն ու աշխատանքներն էլ մարդուն հարգանք են բերում, եթե նա իր գործն անում է սիրով, անհրաժեշտ, երբեմն էլ՝ առավելագույն ջանք ու հմտություն գործադրելով, գերազանցության հասնելու մշտական ձգտումով։ Ագրարային ոլորտի յուրօրինակությունը երկիրն [...] Read More