Category: Բոլոր նորությունները

Համագործակցություն՝ քառապատկված ներուժով․ Արենիում բացվեց հողի եւ ջրի լաբորատորիա

Ապրիլի 15-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վայոց Ձորի Արենի խոշորացված համայնքում մասնակցել է հողի եւ ջրի լաբորատորիայի բացմանը, որը կառուցվել է «Արմենիա» եւ «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների աջակցությամբ։ Նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է առկա ուսուցման ընդունելություն 18 մասնագիտություններով։ Միասնական քննություններին մասնակցելու, մասնագիտության հայտագրման անցկացման փուլերի եւ ընդունելության կարգի մասին կարելի է տեղեկանալ  այստեղ։ Read More

Հաջողության պատմություն. շոկոլադագործության դասընթացից «Երազանքի շոկոլադ» արտադրող

Միջազգային հարաբերությունների մասնագետ-քաղաքագետ Արաքսի Խոյլունցն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, զուգահեռ ունի իր փոքրիկ բիզնեսը՝  ձեռագործ շոկոլադների արտադրություն, որով սկսել է զբաղվել վերջերս՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում Ագրարային համալսարանի կազմակերպած շոկոլադագործության դասընթացներն ավարտելուց  հետո: Ասում է, որ միշտ սիրել է շոկոլադ, սակայն երբեք չի մտածել, որ երբեւէ կարող է զբաղվել շոկոլադագործությամբ: «Երբ տեղեկացա, որ Ագրարային [...] Read More

Գործակցային հուշագիր ՀԱԱՀ-ի եւ IAMO-ի միջեւ

Այսօր՝ ապրիլի 13-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտի (IAMO) տնօրեն, Գյուղատնտեսական շուկաների դեպարտամենտի ղեկավար դոկտ․ Թոմաս Գլաուբենը ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների եւ երիտասարդ հետազոտողների որակավորման բարձրացման նպատակ հետապնդող համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Գունար [...] Read More

Հողային կադաստրի ուսանողները փայլուն պաշտպանեցին ավարտաճառերը

Այսօր՝ ապրիլի 13-ին, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողային կադաստր մասնագիտության հինգերորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները պաշտպանեցին ավարտական աշխատանքները: Այս համընկնելու պատճառը կրթական ծրագրերի տարբերություններն են, որոնք այսուհետ այլեւս չեն լինի: Հանձնաժողովի նախագահը ՀՀ Կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լարիսա Մանուկյանն է: Մինչ նիստը սկսելը ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Արման Սիմոնյանը ուսանողներին տեղեկացրեց, [...] Read More

Ագրոանտառաբուծության սեմինարաշար Գերմանիայի Ռայն-Վաալի համալսարանի հետ համագործակցությամբ

Ագրարային համալսարանում երեկ՝ ապրիլի 11-ին, մեկնարկեց ագրոանտառաբուծության նոր սեմինարաշար, որը նախաձեռնել է «Շեն» հասարակական կազմակերպությունը  ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի  Ռայն-Վաալիի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի շրջանակում: Առաջին սեմինարի բանախոսը Ռայն-Վաալիի համալսարանի պրոֆեսոր Դիտրիխ Դարն էր, թեման՝ «Ագրոանտառաբուծության ներածություն. հասկացություններ, համակարգեր, էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական օգուտներ»: [...] Read More

Մանաս Թիթիզյան կրթաթոշակ՝ արժանավորներին

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ՓՃԵԿԿ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Գագիկ Դավթյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԷԿ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, Արիության մեդալի ասպետ Զախար Խաչատրյանն արժանացել են Մանաս Թիթիզյան կրթաթոշակի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ ուսման մեջ բարձր առաջադիմության համար։ Գագիկն արդեն երկրորդ անգամ է արժանանում [...] Read More

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ եւ հեղինակային խմբեր: Մրցույթի անվանակարգերն են՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, Ճարտարագիտական գիտություններ, Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ), Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաեւ` ռազմական գիտություններ), Մանկավարժական գիտություններ։ Հայտերն ընդունվում [...] Read More

Փորձուսուցում․ մարդը սանձում եւ ուղղորդում է ջրի տարերքը

Քոլեջի հողաբարելավում մասնագիտության 4-րդ կուսի ուսանողներն այսօր՝ ապրիլի 10-ին, փորձուսուցման նպատակով այցելեցին Վեդու ջրամբարի շինարարության ընթացքը դիտարկելու: Մինչ ճամփա կընկնեին, ամբիոնում մեկ անգամ եւս նրանց հիշեցրին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: -Դուք երջանիկ ուսանողներ եք: Ջրամբար հո հաճախ չեն կառուցում: Սովորողների քանի սերունդ զրկված է եղել շինարարության ընթացքը, ջրամբարի ու պատվարի հատակը-հիմքերը տեսնելու պատեհությունից,-ասում է [...] Read More

ՈԳԱ կենտրոնը նախաձեռնել է վերապատրաստումներ ՀԱԱՀ աշխատակիցների համար

ՀԱԱՀ հարգելի աշխատակիցներ, ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնը նախաձեռնում է վերապատրաստման դասընթացների շարք ՀԱԱՀ աշխատակիցների համար: Վերապատրաստման նպատակին ու թեմաներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով . Խնդրում ենք կից ձեւաչափից ընտրել նախընտրելի թեմաները, նշել նախընտրելի ժամանակահատվածը (ապրիլի 2-րդ կես, մայիսի 1-ին կես կամ մայիսի 2-րդ կես) եւ անցկացման ձեւը (առցանց, անցանց): Լրացված ձեւաչափը կարող եք ուղարկել հետեւյալ [...] Read More