Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ, դեկան Արման Սիմոնյանի, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինա Բարսեղյանի ուղեկցությամբ դաշտային այցելություն կատարեցին Տիերաս դե Արենիա ՓԲԸ-ի խաղողի այգիներ։ Այցելության հիմնական նպատակը խաղողի ավտոմատ հավաքման մեքենաների աշխատանքը տեսնելն էր։ Խաղողագործության եւ գինեգործության ոլորտի հայրենական առաջատար ընկերություններից [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը ավարտական հավաստագրեր հանձնեցին «ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։ Վերջինների համար անվճար դասընթացն իրականություն դարձավ ՀԱԱՀ-ի եւ Գեովայբ ՓԲԸ-ի համատեղ ջանքերով, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Շահառուների խումբը կազմված [...] Read More
Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։ Ագրարային համալսարանի հետ բարեկամության սկիզբը դրվել է տասներկու տարի առաջ, երբ տիկին Սարյանի եւ պարոն Զառուկյանի հովանավորությամբ Ագրոբիզնեսի դեպարտամենտի տանիքում տեղադրվեց արեւային [...] Read More
Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական գրադարանին: Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն: Ուղեցույցը բաղկացած [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դանիկ Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ստորագրված հուշագրով նախատեսվում է նորարարական գյուղատնտեսության տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի, համատեղ հետազոտությունների, տարածաշրջանային եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացում՝ համալսարանի փորձարարական–խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, նոր առողջարար եւ ֆունկցիոնալ սննդամթերքի մշակման համատեղ նախագծեր եւ [...] Read More
Օրերս Ագրիթեք ինկուբատորում տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համատեղ «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի սեմինարաշարի հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիրված դինամիկ ագրոանտառաբուծության մեթոդներին: Դասընթացավարը Մոլեսենեյտա հետազոտական ֆերմայի հիմնադիր դոկտոր Նոեմի Շտադլեր-Կալիչն էր, որն Ագրիթեքում հավաքված գործընկերներին եւ ագրոանտառաբուծությամբ հետաքրքրված այլ շահագրգիռ մասնակիցներին [...] Read More
Մասնագիտական ընտրության շեմին կանգնած եւս 130 պատանի ծանոթացավ ՀԱԱՀ-ում սովորելու առավելություններին
Ագրարային համալսարանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր նրանց համար, ովքեր մասնագիտական ընտրության պատասխանատու քայլը կատարելուց առաջ կարիք ու ցանկություն ունեն ստանալու մասնագիտական կողմնորոշում եւ ավելի մոտիկից ծանոթանալու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Հերթական այցելուները Երեւանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները, ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաներն ու Հայ-հունական քոլեջի ուսանողներն էին՝ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ Դիջիթեք 2023-ին, որը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսին ՀԱԱՀ-ն ներկայանում է հուսալի գործընկեր «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համատեղ (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագրի իրականացման մյուս գործընկերներն են՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ օգնության [...] Read More
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը։ Անսալով ռեկտոր Ուռուտյանի հորդորին, ներկայացվող յոթ գիտական թեմաների հաշվետվությամբ հանդես եկող գործընկերները փորձեցին հակիրճ կանգ առնել իրականացված թեմաների գիտական արդյունքի, ունեցած ձեռքբերումների, առաջացած [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Փորձուսուցմանը մասնակցելու համար կարող են դիմել նաեւ [...] Read More