-Աշխարհի ոչ մի բուհում չեն հասկանա, թե ինչ է նշանակում դասախոսի ծանրաբեռնվածության մեջ ներառված-հաշվարկված խորհրդատվությունը: Արտասահմանում ընդունված է, որ դասախոսը լսարանից դուրս էլ պետք է աշխատի ուսանողի հետ, քննարկի հարցեր, օգնի գտնել դրանց լուծման ուղիները, բայց այդ ամենը ոչ մի կապ չունի վճարման հետ,- ռեկտորատի նիստում շեշտում էին արեւմտյան փորձը լավ ուսումնասիրած մասնագետները: Իսկ մեր [...] Read More
Հուլիսի 18-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ USAID Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաքի շրջանակում իրականացվող #ԱնտիՓանձի նախաձեռնության երկրորդ` դասընթացների փուլը։ Այս մասին հաղորդում է հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի տարբեր համայնքներից ներգրավված շուրջ 25 երիտասարդներ։ Նախագծի հեղինակներից է Գիտելիքի նորարարական հաբի շահառու եւ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի բազմաթիվ ծրագրերի մասնակից [...] Read More
Հուլիսի 15-ից սկսած ՀԱԱՀ-ում գործող Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը պաշտոնապես ընդունում է մասնակցության հայտեր ագրոտեխնոլոգիական ստարտափ ունեցող այն անձանցից, ովքեր կցանկանան մասնակցել 4-րդ ինկուբացիոն ծրագրին եւ իրենց գաղափարները ներկայացնել մրցույթին՝ հնարավորություն ստանալով շահել ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։ Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք արագ, պարզ եւ արդյունավետ միջոցով կլուծեն ագրոարդյունաբերական [...] Read More
Շարունակվում են ավարտական շքահանդեսները: Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթը անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի բակալավր եւ մագիստրոս շրջանավարտներինն էր: - Ուրախ եմ, որ միասին աշխատել ենք հինգ տարի, շատերը կշարունակեն իրենց ուսումը, մագիստրոսների շարքերում արդեն ապագա ասպիրանտներն են,- շարունակական՝ ցկյանց կրթության կարեւորության մասին շեշտեց դեկանը՝ ա.գ.թ., դոցենտ Արեւիկ Աբովյանը,- հիշեք՝ մենք միշտ բաց ենք համագործակցության համար: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը [...] Read More
Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի Creative Spark նախագծի կողմից ֆինանսավորված «Գիտական հետազոտության մեթոդաբանություն եւ գիտության առևտրայնացում» SciNova ծրագրի փակման արարողությունը: «Մենք Ագրարային համալսարանը զարգացնում ենք որպես ագրոտեխնոլոգիական կրթության եւ գիտության գերազանցության կենտրոն: Այդ առումով կարեւորում եմ նման ծրագրերի աջակցությամբ մեր կարողությունների զարգացումը, որպեսզի նորաստեղծ այս ճանապարհն անցնելիս սայթաքումներ չլինեն»,- իր ելույթում նշեց ռեկտոր Վարդան [...] Read More
Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները, ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ, արտադրական պրակտիկայի շրջանակում այցելել էին Արագածոտնի մարզի համանուն համայնք: Նպատակն էր տեսնել՝ այստեղ տեղակայված արեւային կայանների կառուցման գեոդեզիական ապահովման աշխատանքները: Պրակտիկան վարել են հիշյալ ամբիոնի աշխատակիցներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Սողոմոնյանը եւ Արայիկ Հակոբյանը, որոնք դաշտային [...] Read More
Այսօր հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան, տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը շնորհավորելով շրջանավարտներին ասաց, որ այս օրը հիշարժան է լինելու նրանց կյանքում եւ նշեց, որ ընտրել են «մարդասիրական» բուհ և նրանց ձեռք բերած պարենամթերքի անվտանգության հետ կապված մասնագիտությունները խիստ պահանջարկված են աշխատաշուկայում: - Ոմանք կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, մյուսները կսկսեն իրենց [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։ Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը: Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00: Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։ [...] Read More
…որը շարունակական պետք է լինի: Գիտելիքն ու գիտությունը ամենօրյա ջանք ու աշխատանք են պահանջում: Այսօր՝ հուլիսի 20-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 121 շրջանավարտի՝ 49 մագիստրոս եւ 72 բակալավր, հանդիսավոր պայմաններում շնորհվեցին դիպլոմներ, որոնց 18 %-ը՝ կարմիր: Դիմելով սաներին՝ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը նկատեց. «Դուք ականատեսն եք եղել այն ընդգրկուն փոփոխությունների, որ կատարվել են Ագրարայինում»: [...] Read More
2021-2022 ուսումնական տարվա համար Հայաստանի ազգային ագրարային համալսարան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման վճարովի և անվճար համակարգ ընդունված ուսանողների ցուցակը ներկայացված է այս հղմամբ։ Read More



