ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը հաըտարարում է, որ 05.09.2025 -ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2024: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական համարը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը նախ քննարկեց եւ հաստատեց 2025-2026 ուստարվա աշխատանքային պլանը։ Օրակարգային հիմնական հարցը ուսումնական ստորաբաժանումների 2024-2025 ուստարվա տարեկան հաշվետվությունների հաստատումն էր։ Ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենները հանդես եկան համապատասխան զեկուցումներով։ Դրանց առանցքում էին 2024-2025 ուստարվա ընդունելության [...] Read More
Մրցույթը տեղի կունենա 2025թ-ի սեպտեմբերի 17-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 1. Օտարման առարկա գույքի տվյալները Հետևյալ հղմամբ տեղադրված են օտարման ենթակա գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ)։ Հղում՝ Օտարման ենթակա գույքի բնութագրիչներ 2. Մրցույթի կարգը [...] Read More
Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում հերթական հանդիպումը եւ վերապատրաստման փուլը, որ մեկնարկել էին օգոստոսի 25-ին, ավարտվեց երեկ՝ սեպտեմբերի 2 -ին։ Նախագիծն իրականացնող կոնսորցիումը՝ Հոլանդական AgriWatch B.V., չեխական Wirelessinfo, հայաստանյան «Անդեր սան» ընկերությունները եւ Հայաստանի ազգային [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-2026 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումը 5 ամսով (փետրվար-հուլիս) Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (3 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում [...] Read More
Լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 95-ամյակը։ Նշանակալից հոբելյանի առթիվ վաստակաշատ գիտնականին, մանկավարժին եւ ավագագույն ընկերոջը ջերմորոն շնորհավորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մեծ ընտանիքը։ Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930 թ․ օգոստոսի 31-ին, Երեւանում։ Ճիշտ մեր համալսարանի տարեկիցն է․ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը հիմնադրվել է 1930 [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ եւ համալսարանի կազմում գործող Հանրակրթական ծրագրերի ուսումնական վարժարանի աշակերտներ, հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Այս օրը նշանավորվում է կրթվելու, զարգանալու, կատարելագործվելու եւ առաջադիմելու հերթական փուլին սկիզբ դնելով եւ դառնում գիտելիքի դերն ու գերհզոր ազդեցությունը արժեւորելու առիթ։ Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել 2025 – [...] Read More
Բուհը վերադառնում է արձակուրդից, եւ անմիջապես հայտնվում խիստ աշխատանքային տրամադրություն-միջավայրի մեջ: Երկու տարի առաջ մեկնարկած VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը Ագրարային համալսարանի, Նիդերլանդների, Չեխիայի մեր գործընկերների եւ տեղի արտադրողների («Անդեր Սան» ընկերության) հետ հրաշալի` գիտություն-բուհ-արտադրություն անքակտելի շղթայի քրեստոմատիական օրինակ: Մեր մասնագետները վերապատրաստումների են [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի երիտասարդ գործընկերներ։ Արդեն 26-րդ անգամ աշխարհն օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդության միջազգային օրը, գեղեցիկ եւ կարեւոր տոն, որի այս տարվա կարգախոսն է՝ «Տեղերում երիտասարդների գործողությունները հանուն Կայուն զարգացման նպատակների եւ անդին»: Խորհրդանշական է, որ մեր համալսարանը հենց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում մեծ հաջողություն գրանցելու շնորհիվ, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025 թ. բուհերի լրացուցիչ մրցույթով ընդունելության եւ մրցույթի հիման վրա Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված ցուցակների համաձայն անվճար եւ վճարովի ուսուցման համակարգերում ըստ մասնագիտությունների եւ ըստ կրթական ծրագրերի ՀԱԱՀ-ի առկա ուսուցման ձևի առաջին կուրս ընդունված դիմորդների ցուցակը։ Լրացուցիչ մրցույթով վճարովի ընդունվածների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ, [...] Read More



