Category: Բոլոր նորությունները

Նշվեց ականավոր քիմիկոս Վռամ Դովլաթյանի 100-ամյա հոբելյանը

Նոյեմբերի 30-ին ՀԱԱՀ-ի մեծ դահլիճում մթնոլորտը դովլաթյանական էր․ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ նշվեց քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, ինստիտուտի պեստիցիդների պրոբլեմային լաբորատորիայի հիմնադիր վարիչ, մեր համալսարանի մեծ երախտավոր Վռամ Վաղինակի Դովլաթյանի ծննդյան 100-ամյակը։ Նշանավոր գիտնականի անցած ուղին արժեւորեցին, նրա կյանքի հետաքրքիր դրվագների [...] Read More

Դատական հայցեր նախկին ուսանողների դեմ․ իրավական գործընթաց եւ բարոյական հարթություն

Որոշ լրատվամիջոցներ, հղում տալով «Հրապարակ» թերթի դեկտեմբերի 1-ի «Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ» վերնագրով հոդվածին (https://hraparak.am/post/6811bd5d1cce093503af335a749f0db6), տեղեկություն են տարածել այն մասին, որ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի հրապարակած տեղեկության համաձայն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր է ներկայացրել համալսարանի նախկին ուսանողների դեմ, որոնք երկրորդ կիսամյակի վարձը չվճարելու պատճառով դուրս [...] Read More

Անտառաստեղծ փորձուսուցում․ անտառագետներն ու ագրոէկոլոգները նոր հեկտարներ ու սրտեր են նվաճում

Աշխատանքային կիսամյակներն ավարտելուց հետո ուսանողների հաշվետվությունների այս «սեզոնի» ընթացքում հաջողության բազմաթիվ պատմությունների, մասնագիտական առումով շատ դրական փոխակերպումների ականատես ենք լինում։ Անշուշտ, ամեն անգամ կոնկրետ պատմություններ ունկնդրելիս կամ մասնագիտական կարիերան դեռ ուսանողական նստարանից, այդպիսի ոգեւորությամբ, աչքերի այդպիսի փայլով սկսելու գործընթացը չի կարող չգոհացնել համալսարանին եւ գործատուին։ Նորարարական ձեւաչափով փորձուսուցման գործելակերպը նաեւ հայաստանյան գործընկեր համալսարանների ուշադրության ծիրում [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության առաջին խորհրդաժողովին

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես բանախոս մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության առաջին մեծ խորհրդաժողովին՝ «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով։ Խորհրդաժողովը մեկ հարթակում միավորել էր գիտական, կրթական եւ տեխնոլոգիական հանրության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական համակարգի զարգացման հեռանկարներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելուն, հումանիտար եւ հասարակագիտական գիտությունների զարգացմանը, գիտության [...] Read More

Աշխատանքային կիսամյակը փոխակերպում է ուսանողներին․ համակարգը կայացած է

Աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպի արմատավորմանը զուգահեռ՝ այդ ձեւաչափով փորձուսուցումների ավարտին ուսանողների հաշվետվությունների պաշտպանությունը տարբեր ֆակուլտետներում ու ամբիոններում ուսումնական պլաններով նախատեսված սոսկական ընթացակարգ չէ միայն։ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա եւ Ջերմատնային ագրոտեխնիկա մասնագիտությունների ուսանողների «կատարմամբ» հերթական նման հաշվետվությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ամբիոնը, դասախոսները, փորձուսուցման վայրերի գործընկերները եւ իրենք՝ ուսանողները [...] Read More

Տեխնոլոգիական ֆակուլտետի գիտխորհուրդ. բակալավրիատի ՄԿ ծրագրերը այլեւս լիովին ավարտուն տեսք ունեն

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, տեխնոլոգիականի գիտխորհրդի նիստում հաստատվեց մասնագիտական կրթական ծրագրի բակալավրի աստիճանի ամբողջական փաթեթը: Այս ֆակուլտետն ի սկզբանե առաջնեկն է եղել ծրագրերի բարենորոգումների բոլոր փուլերի, ձեռնարկների: Նրանք նվիրումով ու բարձր գիտակցությամբ լծվել են շատ կարեւոր ու անհետաձգելի գործի: Արդյունքը շոշափելի է, տեսանելի, անկորնչելի: Եւ դեկանը բարձր գնահատեց բոլոր գործընկերների իսկապես թիմային աշխատանքը, որը տարիների ջանք [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը բանախոսել է գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների կիրառության մասին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 25-ին որպես խոսնակ հանդես է եկել «Տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքի շրջանակում, որը նախաձեռնել էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան։ Քննարկման առանցքային հարցերը վերաբերում էին ագրոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին, ագրարային կրթության, ոլորտի զարգացման նորօրյա միտումներին ու մարտահրավերներին, կադրերի պատրաստման [...] Read More

էրազմուսյան հանդիպում․ ագրարայինը հյուրընկալել էր իր հին ու նոր գործընկերներին

Այստեղ ե´ւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչներն էին, ե´ւ Մայր բուհից, ե´ւ Գավառի ՊՀ-ից, ե´ւ քոլեջներից: Ակներեւ է, որ գիտակրթական պատկառելի ներուժով մի կուռ «էրազմուսյան համայնք» է ձեւավորվել երկրում: Ներկաներին ողջունեց, եւ արդյունավետ աշխատանք մաղթեց Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա հորդորեց, որ կրթական հաստատություններում ուշադիր հետեւեն միջազգային այդ կառույցի գործունեության ընթացքին, կարդան [...] Read More

Ագրոնոմիականի ուսանողները զարգացնում են փորձարարական կարողություններն արդիական լաբորատորիայում

Ուսումնառության ընթացքում ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերման ապահովումը հաջողված կրթական ծրագրերի առանցքային գրավականն է։ Այս համատեքսում կարեւոր է գիտելիքներից զատ նաեւ ուսանողների կարողությունների ձեւավորումը ուսումնառության առաջին տարիներից։ Ագրոնոմիական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները, մասնավորապես, կենսաքիմիայի ոլորտում փորձարարական աշխատանքներ իրականացնելու կարողություններ են ձեռք բերում ABioNet նախագծի շրջանակում ձեւավորված, արդիական սարքավորումներով հագեցած Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում։ Առհասարակ դասավանդման եւ [...] Read More

Շաբաթ-կիրակի․ մասնագիտական կարողությունները լավարկում ենք 7/24 օրակարգով

Նոյեմբերի 25-ին, Աղվերանում, Մանր կենդանիների անասնաբույժների հայկական ասոցիացիան (ARMSAVA) Ագրոբիոպրոմի եւ Փեթհաուսի աջակցությամբ գործնական քննարկում էր կազմակերպել նվիրված երիկամային (նեֆրոլոգիական) խնդիրներին: Մասնակցության հրավեր էին ստացել միայն հիշյալ միության անդամները, այդ թվում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ ու աշխատակիցներ՝ դեկան Արեւիկ Աբովյանի գլխավորությամբ։ Բանախոսը՝ անասնաբույժների «ՆեֆրոՈւրոՎետ» ասոցիացիայի նախագահ Նադեժդա Կրուտիցկայան, ժամանել էր Մոսկվայից: Ինչպե՞ս [...] Read More