Category: Բոլոր նորությունները

AFISHE Էրազմուս+ նախագծի վերապատրաստումները սկսվել են

Անցյալ շաբաթ սկսվել է «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նախագծով նախանշված գործողությունների հերթական փուլը, այն է՝ նոր կամ վերափոխվող մոդուլներ կազմողների երկշաբաթյա վերապատրաստումը։ Դրա մեկնարկը տրվեց Պորտոյի համալսարանում, որի պրոֆեսորները փետրվարի 19-ից հյուրընկալել են հայաստանյան եւ ուկրաինական բուհերի 16 դասախոսների եւ հետազոտողների։ Այս շաբաթ [...] Read More

Մագիստրոսական ավարտաճառ. Խնդիր – նպատակ – արդիականություն

Մագիստրոսական թեզերին ներկայացվող այս պահանջների եռամիասնությունը պետք է անխուսափելիորեն ամփոփվի եզրակացություններով ու առաջարկություններով: Ուղեկցվի բույսերի աճի ընթացքը բնութագրող եւ ուսումնառողների աշխատանքային առօրյայի մասին վկայող լուսանկարներով: Ընդամենը: Բայց այս «ընդամենը»  եզրույթի ետեւում տքնաջան փորձաշրջան է ենթադրվում, համառ ու հետեւողական աշխատանք, օրն ի բուն աչալուրջ դիտարկումներ: Այսօր՝ փետրվարի 26-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի [...] Read More

Ավարտական աշխատանքներ. Ամենամեծ հաջողությունը այս գաղափարները կյանքի կոչելը կլինի

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ագրոբիզնես եւ ֆինանսներ-2 մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչները պաշտպանում էին ավարտական թեզերը. Իջեւանի գինու կոնյակի գործարանի՝ որպես գինու տուրիզմի կարեւոր հանգրվան դառնալու հնարավորություններն եւ Խաչիկ գյուղի գյուղատնտեսության բնութագրերը՝ քաղաքական-տնտեսական-ընկերային դիտանկյուններից, ՙԻբարի՚ ապրանքանիշի նորարարական եւ առողջ ապրելակերպի պահանջներին համապատասխան արտադրանքի ընդլայնման ու նոր շուկաներում հաստատվելու հնարավորությունները: Երիտասարդները այնքան սիրով ու բանիմացությամբ էին ավարտաճառերը գրել, որ [...] Read More

Բուհ + արտադրություն․ ջրի եւ ընդհանրապես՝ բնության հանդեպ երկյուղածությամբ

Օրերս, Մասիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպման էին հրավիրվել մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ի ՈՉՀՄՎՄ բաժնի պետ Կարեն Մեսրոպյանը: Հիշյալ համայնքում լուրջ խնդիրներ կան կոյուղաջրերի հեռացման հետ կապված: Հարցի լուծումը՝ այդ ցանցի ստեղծումը, հրամայական է, քանզի բնապահպանական լուրջ մտահոգությունների պատճառ է դառնում: Մեր երկրի այլ բնակավայրերում եւս առկա են հոսքաջրերի եւ կոյուղաջրերի հետ [...] Read More

ՀԱԱՀ-ում SMARTI նախագծի արդյունքներն արդեն նկատելի են

Փետրվարի 16-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր  SMARTI («Աջակցություն ագլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը  եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի գործընկեր ուսումնական հաստատության` Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի ներկայացուցիչներ Ամանդա Մասոնին և Քեյսի Բոմոնտին: Հանդիպման առաջին մասում Ագրիթեք սրահում հյուրերը վարպետության դաս անցկացրեցին ՀԱԱՀ ուսանողների եւ աշխատակիցների համար՝ ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում կիրառվող [...] Read More

Ուիզ քոդ ակադեմիայի սաները ծանոթացել են ՀԱԱՀ ճարտարագիտական մի շարք սարքավորումների

Օրերս ՀԱԱՀ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արա Ամիրյանն ընդունել է Ուիզ քոդ ակադեմիայի սաներին՝ հիմնադիր տնօրեն Մարինե Կոստիկյանի գլխավորությամբ։ Ակադեմիայի պատվիրակությունը, հիմնականում՝ միջին դասարանների աշակերտներ, մեծապես հետաքրքրված էին ՀԱԱՀ ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգի, ինչպես նաեւ ջրային եւ հողային ռեսուրսների [...] Read More

Օրգանական գինեգործություն․ դեռեւս 2012-ից ԵՄ-ն հստակեցրել է այս ոլորտին ներկայացվող պահանջները

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսեցիները երեկ՝ փետրվարի 14-ին, ինքնուրույն աշխատանքներ էին ներկայացնում Օրգանական գինեգործություն առարկայից: Դասախոսը՝ Արմեն Սոլոմոնյանը, կուրսը բաժանել էր հինգհոգանոց խմբերի, եւ հենց սկզբից շեշտենք, որ երիտասարդները հրաշալի-օրինակելի թիմային աշխատանք էին կատարել: 21-րդ դարի առաջին տասնամյակից ԵՄ-ն որոշումներով հստակեցրել է օրգանական խաղողագործության եւ գինեգործության բնութագրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Այսօր [...] Read More

Դասը գինեգործարանում․ ուսումնաճանաչողական այց՝ զգլխիչ համտեսի ամփոփմամբ

Երեկ՝ փետրվարի 12-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողները «Օրգանական գինեգործություն» առարկայի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել «Ալլուրիա վայնս» ընկերություն, որը հայտնի է որպես խաղողի «Հաղթանակ» եւ «Կարմրահյութ» մշակաձեւերի վայրի խմորմամբ բարձրակարգ գինու ապրանքանիշի արտադրող։ Ընկերությունը 2016 թ․ հիմնադրել են Մաչանյան եղբայրները՝ Վաղարշապատ քաղաքում։ Երեք [...] Read More

Որակի նոր փոփոխականներ, աշխատանքային կիսամյակի հունձքն առատ է․ ռեկտորատի փետրվարյան նիստը

Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Պարոն Զաքոյանի հորդորով, զեկուցողները գլխավորապես կանգ առան կոնկրետ խնդիրների եւ դրանց լուծումների վրա՝ որպես ուղեցույց ունենալով ուսուցման որակի շարունակական բարձրացման հրամայականը։ Մասնավորապես, Ա․ Քոչինյանի [...] Read More

Համագործակցության հուշագրեր Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ագրարային բուհերի հետ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Տաջիկստանի տեխնոլոգիական համալսարանի, այդ համալսարանի՝ Իսֆարայի մասնաճյուղի, Կուլյաբի Տեխնոլոգիաների եւ նորարարական կառավարման ինստիտուտի, Տաջիկստանի տեխնիկական համալսարանի Խուջանդի պոլիտեխնիկական ինստիտուտի, ինչպես նաեւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի պատասխանատուների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 7-ին եւ 8-ին։ Հուշագրերով կողմերը ստանձնել են կրթության եւ գիտության զարգացման ոլորտում համագործակցության [...] Read More